ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 419-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 419-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02528755) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի փետրվարի 4-ի «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Սոցիալ-հոգեբանական և տնտեսական աջակցություն» ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Էյչ Այ ՈՒայ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01564042) 2023 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված՝ N 450075 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հուլիսի 10-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցման գործարքը` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Սոֆադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00019746) 2026 թվականի փետրվարի 25-ին կնքված՝ N 606584-2 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հուլիսի 10-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հիգիենայի պարագաների մատակարարման գործարքը` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Օֆիս Պրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00861435) 2026 թվականի փետրվարի 25-ին կնքված՝ N 606530 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հուլիսի 10-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում գրասենյակային և գրենական պարագաների մատակարարման գործարքը` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Օֆիս Պրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00861435) 2026 թվականի փետրվարի 25-ին կնքված՝ N 606584 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հուլիսի 10-ից մինչև 2028 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հիգիենայի պարագաների մատակարարման գործարքը` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

13.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ