ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 420-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 420-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 416,052,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սպանդարյան» ջրանցքի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01012522) 2026 թվականի հունիսի 8-ին կնքված՝ թիվ ՀՀ/Ջ/2-02/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 409,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08417251) 2026 թվականի հունիսի 8-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՏՀ-06/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 4,095,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ջրտուք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01218107) 2026 թվականի հունիսի 8-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՀՀ-06/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերակառուցման շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության աշխատանքների իրականացում՝ 2,457,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

13.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 420-Ա որոշման

 

«ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ոռոգման համակարգի բարելավման նպատակով նախատեսվում է իրականացնել «Սպանդարյան»-ի ջրանցքի ՆԿ58+00-ՆԿ109+39 հատվածի վերակառուցման շինարարական աշխատանքները։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Սիսիան համայնք, ջրամատակարարում

6.

Ծրագրի բյուջեն

416,052,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի հուլիսի 17-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է վերակառուցել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սպանդարյան»-ի ջրանցքի ՆԿ58+00-ՆԿ109+39 հատվածը։ Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հուլիսի 17-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում` 409,500,000 դրամի չափով.

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սպանդարյանի» ջրանցքի ՆԿ58+00-ՆԿ109+39 հատվածի վերակառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում։ Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հուլիսի 17-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում` 4,095,000 դրամի չափով.

3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սպանդարյանի» ջրանցքի ՆԿ58+00-ՆԿ109+39 հատվածի վերակառուցման շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հուլիսի 17-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում` 2,457,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) նախատեսվում է իրականացնել «Սպանդարյան»-ի ջրանցքի ՆԿ58+00-ՆԿ109+39 հատվածի հողային, բետոնային աշխատանքներ, շինարարական կարերի մշակում, ջրթողների իրականացում, ջրատարի վրայի կամուրջների նորոգում և վթարային ջրթողների կառուցման աշխատանքների իրականացում՝ 409,500,000 դրամի չափով.

2) շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 4,095,000 դրամի չափով.

3) շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների մատուցում՝ 2,457,000 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարան:

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

13.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան