ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 413-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ռուբինար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00460786) 2026 թվականի հունիսի 25-ին կնքված՝ N 03-26-Կ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային համակարգի նախագծման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Նոյավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04100518) 2026 թվականի հուլիսի 1-ին կնքված՝ N 09-26-Մ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև 2031 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում շինանյութերի մատակարարում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
13.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|