ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2026 թվականի N 1030 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1712-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» N 1712-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը․
1) հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8․ Կառավարման մարմինների առաջնահերթությունների կատարողականի գնահատման արդյունքները քննարկվում են փոխվարչապետերի և համապատասխան մարմինների ղեկավարների միջև: Գնահատականները կարող են ճշգրտվել փոխվարչապետերի կողմից՝ ելնելով սահմանված առաջնահերթություններից ու դրանց կատարման առանձնահատկություններից, և Վարչապետի կողմից՝ Կառավարության գործունեությունը և Կառավարության անդամների աշխատանքը համակարգելու իրավասությունների շրջանակում: Կատարողականի գնահատման՝ վերջնականացված արդյունքներն արձանագրվում և ներկայացվում են Վարչապետին».
2) հավելվածի 16-րդ կետը «իրավաբանական անձանց» բառերից հետո լրացնել «պետական հիմնարկների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
13.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |