ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԿԻՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԱՎԻԹԻ ԵՎ ՎԱՆՔԻ ՀԱՐԱԿԻՑ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 426-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 426-Ա

 

«ԵՐԿԻՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԱՎԻԹԻ ԵՎ ՎԱՆՔԻ ՀԱՐԱԿԻՑ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 65,320,013 դրամ ընդհանուր արժողությամբ «Սուրբ Հովհաննես եկեղեցու գավիթի և վանքի հարակից հոգևոր դաստիարակության կենտրոնի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմի կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

13.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 426-Ա որոշման

 

«ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒ ԳԱՎԻԹԻ ԵՎ ՎԱՆՔԻ ՀԱՐԱԿԻՑ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու, ինչպես նաև եկեղեցու հարակից հոգևոր դաստիարակության կենտրոնի վերակառուցման աշխատանքները Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ սկսվել են դեռևս 2017 թվականից: ՀՀ փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 25-ի N 122-Ա և 2022 թվականի օգոստոսի 31-ի N 617-Ա որոշումներով եկեղեցու վերակառուցման ծրագրերը որակվել են բարեգործական, որի արդյունքում վերակառուցվել են վանքի շուրջ եղած 4 հենապատերն ամբողջությամբ, կատարվել է վանքի հարավային մասում գտնվող հոգևոր դաստիարակության կենտրոնի վերակառուցում՝ ըստ պատմական լուսանկարների, ինչպես նաև վերակառուցվել է կենտրոնից արևելք գտնվող հենապատը։ Վերակառուցման աշխատանքները շարունակելով «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղը նպատակ ունի վերակառուցել Սուրբ Հովհաննես եկեղեցու գավիթը (նախասրահ), ինչպես նաև կատարել եկեղեցու հարավային մասում գտնվող հոգևոր դաստիարակության կենտրոնի, որն արդեն վերակառուցվել է նախորդ տարիներին, վերանորոգման աշխատանքները՝ դռներ, պատուհաններ, բազրիք, պատշգամբի սալահատակում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Երկիր և մշակույթ համազգային կազմակերպություն» (10, քաղաք Հերոն, 75010, Փարիզ) Organisation Terre et Culture (10, Citռ Hռron, 75010 Paris)

4.

Ծրագիրը կատարողը

«Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Զավարյան փողոց, 86 տուն, ՀՎՀՀ՝ 02652056)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք, բնագավառը՝ հոգևոր

6.

Ծրագրի բյուջեն

65,320,013 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի հուլիսի 15-ից մինչև 2028 թվականի հունվարի 15-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Սուրբ Հովհաննես եկեղեցու գավթի վերանորոգում, մասնավորապես՝ գոյություն ունեցող հատակի սալերի և հիմքերի քանդում, սյուների տեղադրում, գոյություն ունեցող կամարի ամրակայում, կամարի քարերի մաքրում հատուկ գործիքներով նախկին լցանյութերից, լվացում բարձր ճնշման ջրի շիթով, անցքերի բացում պատերի մեջ և անտիկ նյութերի սրսկում, սյուների իրականացում խամ քարից, 5 կամարների իրականացում խամ քարից, երկաթբետոնյա աշխատանքներ, երկաթբետոնե ծածկի կառուցում Բ 25 դասի բետոնից, ջրհորդանների, պատերի, հարթ տանիքի, սալահատակի, աստիճանների շինարարական աշխատանքներ, արտաքին պատերի կարանախցում, ներքին պատերի և առաստաղի սվաղ գյաջով և հատուկ ներկային պիգմենտով, տախտակամածի կապում և քանդում։ Իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 15-ից մինչև 2028 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում՝ 58,385,005 դրամի չափով.

2) Եկեղեցու հարավային մասում գտնվող հոգևոր դաստիարակության կենտրոնի պատուհանների և դռների պատրաստման աշխատանքներ։ Իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 15-ից մինչև 2027 թվականի հոկտեմբեր 15-ն ընկած ժամանակահատվածում՝ 3,913,427 դրամի չափով.

3) Եկեղեցու հարավային մասում գտնվող հոգևոր դաստիարակության կենտրոնի շենքի պատշգամբի սալահատակման և բազրիքի աշխատանքներ, դռների և պատուհանների տեղադրում, արտաքին դռների ապակեպատ մասի և ցածր բարձրության վրա գտվող պատուհանների դարբնական ճաղավանդակների տեղադրում: Իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 15-ից մինչև 2027 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում` 3,021,581 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Եկեղեցու գավիթի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 58,385,005 դրամի չափով.

2) Հոգևոր դաստիարակության կենտրոնի դռների և պատուհանների պատրաստման, տեղադրման, շենքի պատշգամբի սալահատակման և բազրիքի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 6,935,008 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Մեղրիի համայնքապետարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման հաշվետվությունը ներկայացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգով սահմանված՝ լիազոր

մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

13.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան