ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 1993 թ. N 227
Քաղ. Երևան
ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 1993/94 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՁՄՌԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 1993/94 թվականների ձմռանը նախապատրաստման աշխատանքի իրականացման համար վարկային էմիսիայի միջոցների բաշխումն ըստ բնագավառների և բնակավայրերի, համաձայն NN 1-6 հավելվածների*):
2. Պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմին` համաձայն N 2 հավելվածի`
ա) Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավման նպատակով մինչև 1993 թվականի նոյեմբերի 1-ը ավարտել քաղաքի հյուսիսային շրջաններից հարավային շրջաններն ինքնահոս ջրի տեղափոխման աշխատանքները, ինչպես նաև ջրմուղի մայրուղիների, ջրմուղ-կոյուղու ցանցի և կառույցների վերանորոգման-վերականգնման աշխատանքները.
բ) մինչև 1993 թվականի նոյեմբերի 1-ը ավարտել պետական բնակելի ֆոնդի վերականգնման-վերանորոգման աշխատանքները (տանիքների, ներտնային կոմունիկացիաների և ինժեներական համակարգերի վերանորոգում, մուտքերի դռների տեղադրում և ապակեպատում).
գ) մինչև 1993 թվականի դեկտեմբերի 1-ը ավարտել տրոլեյբուսային գծերի շրջադարձային հանգույցների կառուցման աշխատանքները և Երևանի մետրոպոլիտենի Չարբախի դեպոյի տարածքում ուղևորահարթակի շինարարությունը:
Մինչև 1993 թվականի նոյեմբերի 15-ը ավարտել փողոցների, կամուրջների, ուղետարների և տրանսպորտային հանգույցների վերականգնման-վերանորոգման աշխատանքները.
դ) մինչև 1993 թվականի հոկտեմբերի 1-ը ավարտել ջերմային տնտեսության վերականգնման-վերանորոգման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմունտնտ» ՀՄ-ին և պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` համաձայն N 3 հավելվածի`
ա) մինչև 1993 թվականի նոյեմբերի 1-ը ավարտել ջրմուղ-կոյուղու տնտեսությունների վերականգնման-վերանորոգման աշխատանքները.
բ) մինչև 1993 թվականի նոյեմբերի 1-ը ավարտել պետական բնակելի ֆոնդի վերականգնման-վերանորոգման աշխատանքները (տանիքների, ներտնային կոմունիկացիաների և ինժեներական համակարգերի վերանորոգում).
գ) մինչև 1993 թվականի հոկտեմբերի 1-ը ավարտել ջերմային տնտեսությունների վերականգնման-վերանորոգման աշխատանքները:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` «Հայանտառ» ԱՄ-ի միջոցով 1993 թվականի մայիսից մինչև նոյեմբերի 1-ը անտառների սանիտարական հատման հաշվին ապահովել 59 հազ. խոր. մ վառելափայտի մթերումը և այն հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` իրացման համար:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` մինչև հուլիսի 1-ը`
ա) պինդ վառելիքի հատուկ նշանակության պետական ձեռնարկության միջոցով ապահովել քարածուխի ձեռքբերումը կնքված պայմանագրերին և հատկացված շրջանառու միջոցներին համապատասխան, համաձայն N 4 հավելվածի.
բ) շահույթից ստացված գումարն օգտագործել գյուղական բնակչության համար վառելիք գնելու նպատակով.
գ) «Հայնավթամթերք» հատուկ նշանակության պետական ձեռնարկության միջոցով ապահովել մազութի, նավթի և դիզելային վառելանյութի հայթայթումը քվոտաների և հատկացված շրջանառու միջոցներին համապատասխան, համաձայն N 4 հավելվածի:
6. Պատգամավորների Երևանի և Գյումրիի քաղխորհուրդների գործկոմներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմունտնտ» ՀՄ-ին` մշակել և մինչև 1993 թվականի դեկտեմբերի 1-ը իրականացնել միջոցառումներ հատուկ էներգառեժիմի պայմաններում կենսաապահովման օբյեկտների անկախ էլեկտրասնուցման ապահովման ուղղությամբ, համաձայն N 7 հավելվածի:
7. 1993/94 թվականների ձմռանը նախապատրաստման, ինչպես նաև հանրապետության բնակավայրերում համաճարակների և տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման նպատակով ջրմուղ-կոյուղու տնտեսությունների վերականգնման, ընդլայնման և վերանորոգման, կենցաղային կոշտ թափոնների վնասազերծման պոլիգոնների շինարարության համար վարկային էմիսիայի պահուստային ֆոնդի հաշվին տրամադրել 3,9 մլրդ ռուբլի, համաձայն N 6 հավելվածի:
8. Պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմունտնտ» ՀՄ-ին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` քննության առնել ձմռան նախապատրաստման աշխատանքների ընթացքը և մինչև 1993 թվականի օգոստոսի վերջը անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ լրացուցիչ հատկացումների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` ամփոփված արդյունքների հիման վրա ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարություն:
9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բանկերին` պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմունտնտ» ՀՄ-ի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության հետ համատեղ`
ա) 5-օրյա ժամկետում մշակել 1993/94 թվականների ձմռանը նախապատրաստման միջոցառումների իրականացման համար կանխավճար հատկացնելու կարգը.
բ) մեկամսյա ժամկետում մշակել վարկային էմիսիայի միջոցների վերադարձման կարգը:
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բանկերին` 5-օրյա ժամկետում կատարել կանխավճարի հատկացում` նախատեսված միջոցների 30 տոկոսի չափով:
11. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների վրա և հանձնարարել նրանց` յուրաքանչյուր ամիս կատարման ընթացքի մասին զեկուցել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին:
__________
*) Հավելվածները չեն բերվում:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |