ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 1993/94 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՁՄՌԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 227
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 1993 թ. N 227

Քաղ. Երևան

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 1993/94 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՁՄՌԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 1993/94 թվականների ձմռանը նախապատրաստման աշխատանքի իրականացման համար վարկային էմիսիայի միջոցների բաշխումն ըստ բնագավառների և բնակավայրերի, համաձայն NN 1-6 հավելվածների*):

2. Պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմին` համաձայն N 2 հավելվածի`

ա) Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավման նպատակով մինչև 1993 թվականի նոյեմբերի 1-ը ավարտել քաղաքի հյուսիսային շրջաններից հարավային շրջաններն ինքնահոս ջրի տեղափոխման աշխատանքները, ինչպես նաև ջրմուղի մայրուղիների, ջրմուղ-կոյուղու ցանցի և կառույցների վերանորոգման-վերականգնման աշխատանքները.

բ) մինչև 1993 թվականի նոյեմբերի 1-ը ավարտել պետական բնակելի ֆոնդի վերականգնման-վերանորոգման աշխատանքները (տանիքների, ներտնային կոմունիկացիաների և ինժեներական համակարգերի վերանորոգում, մուտքերի դռների տեղադրում և ապակեպատում).

գ) մինչև 1993 թվականի դեկտեմբերի 1-ը ավարտել տրոլեյբուսային գծերի շրջադարձային հանգույցների կառուցման աշխատանքները և Երևանի մետրոպոլիտենի Չարբախի դեպոյի տարածքում ուղևորահարթակի շինարարությունը:

Մինչև 1993 թվականի նոյեմբերի 15-ը ավարտել փողոցների, կամուրջների, ուղետարների և տրանսպորտային հանգույցների վերականգնման-վերանորոգման աշխատանքները.

դ) մինչև 1993 թվականի հոկտեմբերի 1-ը ավարտել ջերմային տնտեսության վերականգնման-վերանորոգման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմունտնտ» ՀՄ-ին և պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` համաձայն N 3 հավելվածի`

ա) մինչև 1993 թվականի նոյեմբերի 1-ը ավարտել ջրմուղ-կոյուղու տնտեսությունների վերականգնման-վերանորոգման աշխատանքները.

բ) մինչև 1993 թվականի նոյեմբերի 1-ը ավարտել պետական բնակելի ֆոնդի վերականգնման-վերանորոգման աշխատանքները (տանիքների, ներտնային կոմունիկացիաների և ինժեներական համակարգերի վերանորոգում).

գ) մինչև 1993 թվականի հոկտեմբերի 1-ը ավարտել ջերմային տնտեսությունների վերականգնման-վերանորոգման աշխատանքները:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` «Հայանտառ» ԱՄ-ի միջոցով 1993 թվականի մայիսից մինչև նոյեմբերի 1-ը անտառների սանիտարական հատման հաշվին ապահովել 59 հազ. խոր. մ վառելափայտի մթերումը և այն հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` իրացման համար:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` մինչև հուլիսի 1-ը`

ա) պինդ վառելիքի հատուկ նշանակության պետական ձեռնարկության միջոցով ապահովել քարածուխի ձեռքբերումը կնքված պայմանագրերին և հատկացված շրջանառու միջոցներին համապատասխան, համաձայն N 4 հավելվածի.

բ) շահույթից ստացված գումարն օգտագործել գյուղական բնակչության համար վառելիք գնելու նպատակով.

գ) «Հայնավթամթերք» հատուկ նշանակության պետական ձեռնարկության միջոցով ապահովել մազութի, նավթի և դիզելային վառելանյութի հայթայթումը քվոտաների և հատկացված շրջանառու միջոցներին համապատասխան, համաձայն N 4 հավելվածի:

6. Պատգամավորների Երևանի և Գյումրիի քաղխորհուրդների գործկոմներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմունտնտ» ՀՄ-ին` մշակել և մինչև 1993 թվականի դեկտեմբերի 1-ը իրականացնել միջոցառումներ հատուկ էներգառեժիմի պայմաններում կենսաապահովման օբյեկտների անկախ էլեկտրասնուցման ապահովման ուղղությամբ, համաձայն N 7 հավելվածի:

7. 1993/94 թվականների ձմռանը նախապատրաստման, ինչպես նաև հանրապետության բնակավայրերում համաճարակների և տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման նպատակով ջրմուղ-կոյուղու տնտեսությունների վերականգնման, ընդլայնման և վերանորոգման, կենցաղային կոշտ թափոնների վնասազերծման պոլիգոնների շինարարության համար վարկային էմիսիայի պահուստային ֆոնդի հաշվին տրամադրել 3,9 մլրդ ռուբլի, համաձայն N 6 հավելվածի:

8. Պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմունտնտ» ՀՄ-ին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` քննության առնել ձմռան նախապատրաստման աշխատանքների ընթացքը և մինչև 1993 թվականի օգոստոսի վերջը անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ լրացուցիչ հատկացումների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` ամփոփված արդյունքների հիման վրա ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարություն:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բանկերին` պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմունտնտ» ՀՄ-ի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության հետ համատեղ`

ա) 5-օրյա ժամկետում մշակել 1993/94 թվականների ձմռանը նախապատրաստման միջոցառումների իրականացման համար կանխավճար հատկացնելու կարգը.

բ) մեկամսյա ժամկետում մշակել վարկային էմիսիայի միջոցների վերադարձման կարգը:

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բանկերին` 5-օրյա ժամկետում կատարել կանխավճարի հատկացում` նախատեսված միջոցների 30 տոկոսի չափով:

11. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների վրա և հանձնարարել նրանց` յուրաքանչյուր ամիս կատարման ընթացքի մասին զեկուցել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին:

 

__________

*) Հավելվածները չեն բերվում:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.1993, N 648 ---------
17.10.1993, N 529 ---------
31.08.1993, N 440 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան