ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1058-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 16.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2026 թվականի N 1058-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ, N 7 աղյուսակում կատարել լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում սույն որոշմամբ հատկացվող գումարի շրջանակներում Իջևանի համայնքապետարանի հետ կնքել կապիտալ սուբվենցիայի հատկացման պայմանագիր:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարին՝

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված սուբվենցիայի պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ստացված գումարի շրջանակներում ձեռք բերել ստորև նշված կադաստրային ծածկագրերով հողամասերը.

ա. 11-022-0113-0057 (0.416 հա մակերեսով),

բ. 11-022-0113-0080 (0.522 հա մակերեսով),

գ. 11-022-0113-0081 (0.217 հա մակերեսով).

2) սահմանված կարգով իրականացնել սույն կետի 1-ին ենթակետում նշված կադաստրային ծածկագրերով հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունը.

3) սույն կետի 1-ին ենթակետում նշված կադաստրային ծածկագրերով հողամասերը ձեռք բերելուց հետո 1-ամսյա ժամկետում դրանք նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման ծրագրի իրականացման նպատակով:

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը կատարվում են Իջևան համայնքի բյուջեի հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

16.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 16-ի N 1058-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 16-ի N 1058-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 16-ի N 1058-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 16-ի N 1058-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 16-ի N 1058-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 16-ի N 1058-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 16-ի N 1058-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 16-ի N 1058-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան