ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2026 թվականի N 1050-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Վեդի, գյուղ Այգավան, Ս. Հովհաննիսյան փողոց 43/1 հողամաս հասցեում գտնվող, 2 217 600 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 0.28 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 24042025-03-0001 վկայական, այսուհետ՝ գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքին (այսուհետ՝ համայնք)՝ համայնքում մարզադահլիճ կառուցելու և շահագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ նվիրաբերության պայմանի խախտման հիմքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողի կողմից գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները փոխհատուցման ենթակա չեն։
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
16.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |