ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2․ Հանրային ծառայության ստաժը ներառում է նաև պետական և համայնքային պաշտոններում աշխատանքը, սույն օրենքով սահմանված կարգով փորձագետ աշխատելու ժամանակահատվածները, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով փորձնակ ներգրավված ժամանակահատվածները:
3․ Հանրային ծառայության ստաժը չի ներառում օրենքով սահմանված կարգի խախտմամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքի խախտմամբ պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով փորձնակ ներգրավված անձանց հանրային ծառայության ստաժի հետ կապված կարգավորումը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-325-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|