ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «հիփոթեքի,» բառից հետո լրացնել «հետադարձ հիփոթեքի,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն հոդվածի դրույթները կիրառելի են նաև հետադարձ հիփոթեքի պայմանագրից բխող գրավի իրավունքի նկատմամբ:»:
Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հետադարձ հիփոթեքի դադարման պետական գրանցումը և պետական գրանցման ուժը կորցրած ճանաչելն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 272.6-րդ հոդվածով նախատեսված դադարման հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում՝ հետադարձ հիփոթեքի պայմանագրի կողմերից որևէ մեկի, իսկ դատական կարգով դադարելու դեպքում՝ նաև շահագրգիռ անձի դիմումով։»:
Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․2-րդ մասով.
«2.2․ Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը կարող է գրանցվել նաև որպես ամուսնու բացառիկ սեփականության իրավունք՝ ամուսինների կողմից այդ նպատակով ներակայացված համատեղ դիմումի հիման վրա, որի դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված կանոնները։»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-322-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|