ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-338-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 57-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը սույն օրենսգրքի Հատուկ մասով կարող է նախատեսվել որպես պարտադիր լրացուցիչ պատիժ:»:

 

Հոդված 2. Oրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասը «հնարավոր չի համարում անձի կողմից հետագա ժամանակահատվածում որոշակի պաշտոններ զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքի, երբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես պարտադիր լրացուցիչ պատիժ» բառերով:

 

Հոդված 3. Oրենսգրքի 218-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:»:

 

Հոդված 4. Oրենսգրքի 219-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։».

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 5. Oրենսգրքի 220-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։».

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:»:

 

Հոդված 6. Oրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:»։

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 16

Երևան

ՀՕ-338-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան