ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3561-Ա |
«20» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի20.07.2026 թ. հ. 3561-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Վիլեն Հայրապետյան |
Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 5-րդ փողոց, 30-րդ տեղամաս, հ.3 |
հողամաս |
Անշարժ գույքի առուվաճառքի 07.07.2026թ. հ.8297 պայմանագրով, Վիլեն Հայրապետյանի կողմից ձեռք բերված Նոր Խարբերդի այգեգործական տարածքի 5-րդ փողոցի 30-րդ տեղամասի հ.3 հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 8-րդ փողոց, հ.123/4 |
01113VMRVXLA |
|
|
2 |
Արթուր Գևորգյան |
Ֆրունզեի փողոց, հ.90 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 01.12.2012թ. հ.8203 վկայագրով, Արթուր Գևորգյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ֆրունզեի փողոցի հ.90 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Մ. Ֆրունզեի փողոց, հ.90/1 |
011135ESTYSQ |
|
|
3 |
Արթուր Գրիգորյան |
Խորենացու փողոց, 1-ին փակուղի, հ.29 |
շինություն |
Խորենացու փողոցի 1-ին փակուղու հ.29 հասցեում գտնվող շինությանը /օժանդակ կառույց/ /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 29.09.2020թ. հ.2041 վկայագիր, հող. 36.0քմ/ տրամադրել հասցե՝ Մ. Խորենացու փողոց, 1-ին փակուղի, հ.7/3 |
010638GFKS6P |
|
|
4 |
Աշոտ Մանուկյան |
Ն. Շենգավիթ, 15-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.1 |
բնակելի տուն |
Աշոտ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ն. Շենգավիթ 15-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.1 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ.հ. 448523, Երևանի քաղաքապետի 02.07.2026թ. հ.3298-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Ն. Շենգավիթ, 15-րդ փողոց, նրբանցք, հ.1/2 |
01113C7QRLCG |
|
|
5 |
«ՇԱՆՍ» ԱԿ |
Ռուբինյանց փողոց, հ.23/1 |
տարածք |
«ՇԱՆՍ» ԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Ռուբինյանց փողոցի հ.23/1 հասցեում գտնվող տարածքին /վկ.հ. 14052026-01-0146/ տրամադրել հասցե՝ Ռուբինյանց փողոց, հ.23/1 շենք, շինություն հ.63 |
01123S8ESRLT |
|
|
6 |
Գևորգ Հարությունյան /լիազորված անձ/ Քրիստինե Ադիխանյան և Գագիկ Նազարյան |
Գետառի փողոց, հ.4/2 և հ.4/15 |
հողամաս |
Քրիստինե Ադիխանյանին և Գագիկ Նազարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Գետառի փողոցի հ.4/2 և հ.4/15 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.09042026-01-0035 և հ.24122025-01-0142/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գետառի փողոց, հ.4/2 |
01063KXY55QZ |
|
|
7 |
Սոնա Մանուչարյան /լիազորված անձ/ Վարուժան Գյուրջյան |
Կ. Ուլնեցու փողոց, հ.68/1 և հ.70 |
հողամաս |
Վարուժան Գյուրջյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Կ. Ուլնեցու փողոցի հ.68/1 և հ.70 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.14072026-01-0456 և հ.22072022-01-0038, շին. 2702.7քմ, պահակատուն 26.5քմ, պահեստ 954.9քմ, պարիսպ 33քմ, 1.3քմ/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Կ. Ուլնեցու փողոց, հ.70 |
01123A5V5AVV |
|
|
8 |
Կորյուն Պետրոսյան /լիազորված անձ/ Ահադ Ֆիրուզնեժադ /սեփականատեր/ |
Պապ թագավորի /Ա․ Ամիրյան/ փողոց, հ․26/4 շենք, հ․78 |
բնակարան |
Ահադ Ֆիրուզնեժադին սեփականության իրավունքով պատկանող, Պապ թագավորի /Ա․Ամիրյան/ փողոցի հ․26/4 շենքի հ․78 հասցեում գտնվող բնակարանի /վկ․ հ․14042026-01-0456, ընդհ․ բաժն․14․0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 40․90քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Պապ թագավորի փողոց, հ․26/4 շենք, բն․78/1 |
010639HQHCQL |
|
|
9 |
Կորյուն Պետրոսյան /լիազորված անձ/ Ահադ Ֆիրուզնեժադ /սեփականատեր/ |
Պապ թագավորի /Ա․ Ամիրյան/ փողոց, հ․26/4 շենք, հ․78 |
բնակարան |
Ահադ Ֆիրուզնեժադին սեփականության իրավունքով պատկանող, Պապ թագավորի /Ա․Ամիրյան/ փողոցի հ․26/4 շենքի հ․78 հասցեում գտնվող բնակարանի /վկ․ հ․14042026-01-0456, ընդհ․ բաժն․14․0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 45․21քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Պապ թագավորի փողոց, հ․26/4 շենք, բն․78/2 |
01063KLRWEJA |
|
|
10 |
Գրիգորի Ասատրյան |
Գրիգոր Խանջյան /Դավթաշեն 9-րդ/ փողոց, հ.14 |
հողամաս |
Գրիգորի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Գրիգոր Խանջյան /Դավթաշեն 9-րդ/ փողոցի հ.14 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.21022025-01-0315/ բաժանման հատակագծով առանձնացվող 668.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գրիգոր Խանջյան փողոց, հ.14/1 |
01043NHZYL5Z |
|
|
11 |
Դավիթ Նիկողոսյան |
Դ. Մալյան փողոց, հ.20 շենք, հ.21 |
բնակարան |
Դավիթ Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Դ. Մալյան փողոցի հ.20 շենքի հ.21 հասցեում գտնվող բնակարանին /վկ. հ.12889/ տրամադրել հասցե՝ Դ. Մալյան փողոց, հ.20 շենք, բն.21/1 |
01083RXKDZDQ |
|
|
12 |
Լևոն և Մերի Ներսիսյաններ |
Պուշկինի փողոց, հ.35 շենք, հ.15 |
ավտոտնակ |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.06.2026թ. հ.3560 և հ.3561 վկայագրերով, Լևոն և Մերի Ներսիսյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Պուշկինի փողոցի հ.35 շենքի հ.15 բնակարանի պատշգամբի տակ գտնվող ավտոտնակին տրամադրել հասցե՝ Ա. Պուշկինի փողոց, հ.35 շենք, ավտոտնակ հ.26 |
01063BFUZYCV |
|
|
13 |
Խաչատուր Ասատրյան |
Սարի թաղ 19ա փողոց, հ.3 /հ.27/ |
բնակելի տուն |
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 11.11.2025թ. հ.ԵԴ2/2381/02/25 վճռով, Խաչատուր Ասատրյանի սեփականության իրավունքը ճանաչված Սարի թաղ 19ա փողոցի հ.3 /հ.27/ հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սարի թաղ 19ա փողոց, հ.3/1 |
0105396L3BGY |
|
|
14 |
Ժաննա Իվանովա |
Ն. Չարբախ հ.364 |
օժանդակ շինություն |
Ն. Չարբախ հ.364 հասցեում գտնվող օժանդակ շինությունը /վկ. հ.04042024-01-0223 և Երևանի քաղաքապպետի 21.05.2026թ. հ.2622 -Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 9-րդ փողոց, 2-րդ նրբ., հ.43 |
01113GTTFNPQ |
Երևանի քաղաքապետ`
Տ. Ավինյան
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|