ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3565-Ա |
«20» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՖԻՐԴՈՒՍԻ ՓՈՂՈՑԻ Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի գրությունը՝ Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցի հ.2 հասցեում, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 01-006-0208-0136 ծածկագրով հողամասն ուղղակի վաճառքի ձևով ընկերությանն օտարելու մասին, ՀՀ կառավարության 22.03.2018թ. հ.332-Ն որոշումը և ՀՀ կադաստրի կոմիտեի ԱՏ-20052026-01-1483 տեղեկանքը:
Քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 3.47քմ, որը ներառված է ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» հ.332-Ն որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում և որի ձեռքբերող է ճանաչվել «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն:
Տրամադրման ենթակա հողամասի մակերեսը կազմում է 3.47քմ, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում և համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ հողամասն ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 2-րդ գոտում:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ 3.47քմ մակերեսով հողամասը /ծածկագիր՝ 01-006-0208-0136/ Երևանի ավագանու 21.04.2026թ. հ.535-Ն որոշում, տող՝ 40/ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն և 2018 թվականի փետրվարի 8-ի հ.332-Ն որոշումներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի և «Մանազկերտ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև 2018 թվականի մարտի 19-ին կնքված պայմանագրի 5.6-րդ կետը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Հ.Դ-43003-26 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցի հ.2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 3,47քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշման համաձայն՝ Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցի հ.2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 3.47քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշման 1-ին կետում նշված՝ 3.47քմ մակերեսով հողամասին տրամադրել «Տիգրան Մեծի պողոտա, հ.7/13» հասցեն:
5. Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցի հ.2 հասցեում գտնվող՝ 3.47քմ մակերեսով հողամասի նկատմամբ, Երևան համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցում կատարելուց հետո, ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին՝ տարածագնահատման 2-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 744 315 (յոթ հարյուր քառասունչորս հազար երեք հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ և փոխանցել 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին.
1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.
2) հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը և տեղական վճարը հավաստող փաստաթղթերը ներկայացնելուց և Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
7. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
8. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշման 5-րդ կետը և 6-րդ կետի 2-րդ ենթակետը համարվում են ուժը կորցրած։
9. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառա-վարման վարչության պետին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համա-պատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
10. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, հողամասի հասցեավորման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի միջոցների հաշվին:
11. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
12. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքա-շինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
13. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |