ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 428-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ռիխտեր Լամբրոն ՀՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02542882) 2026 թվականի հունիսի 15-ին կնքված՝ N 08-26-Մ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հուլիսի 15-ից մինչև 2029 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում կենդանիների կերի, շիլայի և դեղատնային պարագաների մատակարարում՝ 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տիգարբո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01233674) 2026 թվականի հունիսի 19-ին կնքված՝ N 26-22-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հուլիսի 19-ից մինչև 2031 թվականի հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում խճի, ավազի և շինանյութի ձեռքբերում՝ 10,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Օվալ պլաստիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01205053) 2026 թվականի հունիսի 30-ին կնքված՝ N 26-29-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հուլիսի 30-ից մինչև 2031 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում սածիլների համար պլաստմասսայե բաժակների, պլաստմասսայե արկղերի և դրանց միջադիրների ձեռքբերում՝ 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Յունիթուլզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02571784) 2026 թվականի հունիսի 30-ին կնքված՝ N 26-27-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է այգեգործական և այգեշինության գործիքների ու ջրամատակարարման պարագաների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
21.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|