ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0177 Ն. 30.06.2026
|
30 հունիսի 2026 թվականի |
թիվ 177-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի ԹԻՎ 46-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային փողով վճարումների կատարման և զարգացման համար սահմանել առավել բարենպաստ պայմաններ
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 34-րդ և 37-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի հունվարի 13-ի ««Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» Կանոնակարգ 16.02-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 73-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16.02-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Կանոնակարգի 5-րդ կետի 1-ին ենթակետի «միայն անկանխիկ եղանակով,» բառերը փոխարինել «կանխիկ կամ անկանխիկ եղանակով,» բառերով։
2) Կանոնակարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետի «բանկային հաշվից և (կամ) վճարային քարտից» բառերը փոխարինել «կանխիկ կամ անկանխիկ եղանակով» բառերով։
3) Կանոնակարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետում «բանկային հաշվին և (կամ) վճարային քարտին փոխանցելու միջոցով՝ պակասեցնելով իր դրամական պարտավորության չափը Հաճախորդի նկատմամբ: Ընդ որում՝ սոցիալական էլեկտրոնային փողի դեպքում մարումը կարող է իրականացվել նաև կանխիկ եղանականով,» բառերը փոխարինել «կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ պակասեցնելով իր դրամական պարտավորության չափը Հաճախորդի նկատմամբ:» բառերով։
4) Կանոնակարգի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ ենթակետով.
«20) Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենսդրությամբ սահմանված ներքին իրավական ակտեր, այդ թվում՝ օգտագործողի անունով հաշվառման հաշվի բացման համար հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացակարգեր:»:
5) Կանոնակարգի 21-րդ և 24-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել։
6) Կանոնակարգի 39-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության «եթե սոցիալական էլեկտրոնային փող Օգտագործողի Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է կանխիկ միջոցներով,» բառերը փոխարինել «եթե Հաշվառման Հաշվի լիցքավորումը կամ Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է կանխիկ միջոցներով,» բառերով։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից էլեկտրոնային փողի հաշիվներով գործառնությունների իրականացման կարգ և վճարահաշվարկային ծառայությունների մատուցման կանոններ սահմանելու մասին» թիվ 46-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
|
Երևան
2026-07-01 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|