ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1993 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 354
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 1993 թ. N 354
Քաղ. Երևան

 

1993 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1993 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ներմուծվող նյութական ռեսուրսներով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված միջպետական պայմանագրերով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արտադրանքի ներկրման քվոտաներն ըստ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, համաձայն N N 1-9 հավելվածների։*)

2. Ներկրման քվոտաներ ստացած նախարարություններին և գերատեսչություններին՝

ա) հատկացված քվոտաների սահմաններում ապահովել արտադրանքի ներկրումը Հայաստանի Հանրապետություն (բացի տրանզիտային մատակարարումներով ամրակցված ծավալներից, որոնց ներկրումն ապահովում են ամրակցում ստացած ձեռնարկություններն ու կազմակերպությունները).

բ) իրավունք վերապահել քվոտաներով հատկացված արտադրանքը նպատակահարմարության դեպքում ներմուծել այլ երկրներից՝ ապահովելով քվոտաներով սահմանված ծավալների ներկրումը Հայաստանի Հանրապետություն.

գ) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն ու մաքսային վարչություն ներկայացնել տեղեկանք ենթակա մասնագիտացված ձեռնարկություններում և կազմակերպություններում ներկրման քվոտաները տեղաբաշխելու, ինչպես նաև հատկացված քվոտաների սահմաններում տրանզիտային մատակարարումներով կատարված ամրակցումների վերաբերյալ։

3. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը՝ ՀՀ մաքսային վարչության հետ համատեղ յուրաքանչյուր ամիս մինչև հաշվետու ամսվա հաջորդ ամսի 25-ը էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկանք ներկրման քվոտաների իրացման ընթացքի վերաբերյալ։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ 1993 թվականի առաջին կիսամյակի և 9 ամսվա արդյունքներով ամփոփել ներկրման քվոտաների իրացումը և անհրաժեշտության դեպքում կատարել այդ քվոտաների վերաբաշխում Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև՝ անկախ սեփականության ձևից։

5. Սահմանել, որ միջպետական համաձայնագրերով ֆիքսված ծավալներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կարևորագույն արտադրատեսակների, ինչպես նաև արտերկրների և միջազգային կազմակերպությունների կողմից տրված վարկերի հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձին պայմանագրերով գնվող ռեսուրսների ներհանրապետական սպառման քվոտավորումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, համաձայն N 10 հավելվածի։

6. Սահմանել, որ սույն որոշման N 10 հավելվածում չընդգրկված միջպետական պայմանագրերով ներմուծվող արտադրատեսակների ներհանրապետական սպառումը կարգավորում են N N 1-9 հավելվածներում նշված ներկրող նախարարություններն ու գերատեսչությունները։

________

*) Հավելվածները չեն բերվում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ