ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2026 թվականի N 1077-Ա
«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի հունիսի 17-ի N 364-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի հունիսի 17-ի N 364-Ա որոշմամբ բարեգործական որակված «Կրթական կենտրոնի նյութատեխնիկական ապահովում» ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղի 37 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-078-0132-0037 կադաստրային ծածկագրով 0.52981 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 08112024-08-0037 վկայական) «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը կարող է օգտագործվել բացառապես բարեգործական ծրագիրն իրականացնելու նպատակով։
3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նշված հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու գործարքի հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի։
4. Առաջարկել Ախուրյան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը հիմնադրամի կողմից՝ համաձայն N 2 հավելվածի մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություն սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ՝ լուծելով հիմնադրամի հետ կնքված պայմանագիրը և դադարեցնելով հողամասի նկատմամբ հիմնադրամի սեփականության իրավունքը։
5. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված համապատասխան պայմանագրի նոտարական ձևակերպման, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման և հողամասերի չափորոշիչների ճշգրտման հետ կապված ծախսերն իրականացվելու են հիմնադրամի միջոցների հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
23.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 23-ի N 1077-Ա որոշման |
«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
23.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 23-ի N 1077-Ա որոշման |
«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
|
1. Վաճառող |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Ախուրյան համայնք՝ ի դեմս համայնքի ղեկավարի | |
|
2. Գնորդ (կառուցապատող) |
«Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամ | |
|
3. Առարկան |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղի 37 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-078-0132-0037 կադաստրային ծածկագրով 0.52981 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 08112024-08-0037 վկայական) ուղղակի վաճառք գնորդին | |
|
4. Պայմանագիր |
Վաճառողի և գնորդի միջև կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիր | |
|
5. Պայմանագրի կնքման ժամկետը |
Հողամասը օտարող մարմնի կողմից կայացված որոշման ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում | |
|
6. Նպատակը |
«Կանաչ Տեխնոլոգիաների Հաբ» կրթական կենտրոն և «Չիլուիզթեք» տեխնոլոգիական կացարաններ կառուցելու բարեգործական ծրագրի իրականացում | |
|
7. Պայմանագրի գինը |
Հողատարածքը գնորդին կօտարվի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ 2 727 500 (երկու միլիոն յոթ հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամի չափով | |
|
8. Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը |
Գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է հողամասի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից | |
|
9. Կողմերի պարտավորությունները
|
1. Հողամաս օտարողը պարտավորվում է՝ 1) գնորդին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից, փաստացի տիրապետումից ազատ հողամաս. 2. Գնորդը պարտավոր է՝ 1) հողամասն օգտագործել բացառապես «Կանաչ Տեխնոլոգիաների Հաբ» կրթական կենտրոն և «Չիլուիզթեք» տեխնոլոգիական կացարաններ կառուցելու նպատակով` շահագործման ամբողջ ընթացքում. 2) մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը իրականացնել առնվազն 100.000.000 (հարյուր միլիոն) դրամի ներդրում բարեգործական ծրագրի շրջանակներում՝ կառուցելով «Կանաչ Տեխնոլոգիաների Հաբ» կրթական կենտրոն և «Չիլուիզթեք» տեխնոլոգիական կացարաններ, ժամանակակից կահավորմամբ, իրականացնելով շաբաթական 30 շահառուի կրթության կազմակերպում. 3) բացառել իր կողմից ուղղակի վաճառքով ձեռք բերված հողամասի օտարումը, գրավադրումը, վարձակալության կամ օգտագործման տրամադրումը, կամ այլ ձևով ծանրաբեռնումը մինչև «Կողմերի պարտավորությունները» բաժնի 2-րդ կետով սահմանված չափով ներդրումը ամբողջությամբ կատարելը | |
|
10. Պայմանագրի լուծման հիմքը
|
Սույն հավելվածի՝ կողմերի պարտավորությունները բաժնի 2-րդ կետի 2-րդ ենթակետի խախտման դեպքում | |
|
11. Կողմերի պատասխանատվությունը
|
Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար | |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
23.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|