ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 234-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
| «Հոդված 234․ |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և ֆինանսական կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների բողոքարկումը». |
2) 1-ին մասի «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» բառերը փոխարինել «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» բառերով։
Հոդված 2․ Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով․
«13) «Բանկերի վերակառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բանկի վերակառուցման վերաբերյալ գործերը։»։
Հոդված 3․ Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39․1-ին գլխով․
«ԳԼՈՒԽ 39․1
ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ
| Հոդված 291․1. |
Բանկերի վերակառուցման վերաբերյալ գործերի առանձնահատկությունները |
1. Այն դեպքում, երբ առկա է «Բանկերի վերակառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բանկի վերակառուցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի որոշումը, ապա Կենտրոնական բանկը դիմում է դատարան՝ բանկի վերակառուցման դիմումով:
2. Բանկի վերակառուցման դիմումը տրվում է վերակառուցվող բանկի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:
3. Դիմումում պարտադիր նշվում են՝
1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.
2) հայցվորի անվանումը, հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև այդ անձի անունը, պաշտոնը․
3) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։
Դիմումին կցվում է բանկը վերակառուցելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի վերակառուցման գործընթացն սկսելու մասին պատճառաբանված որոշումը: Դիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
4. Դատարանը բանկի վերակառուցման մասին դիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո անհապաղ։ Բանկը վերակառուցելու մասին գործը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու և վճիռ է կայացնում անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու պահից 24 ժամվա ընթացքում:
5. Բանկի վերակառուցման վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ: Դատարանը բանկի վերակառուցման վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով կայացնում է դիմումը մերժելու մասին վճիռ, եթե Կենտրոնական բանկը որոշում է կայացրել «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված ընթացակարգի խախտումներով:
6. Դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:»:
Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-379-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: