ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-365-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3․1-ին հոդվածի 2-րդ մասի «ե» կետը «վերակազմավորման,» բառից հետո լրացնել «վերակառուցման,» բառով։

 

Հոդված 2 Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով․

«գ1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացնում է բանկերի վերակառուցում․»։

 

Հոդված 3 Օրենքի 7․1-ին հոդվածի 7-րդ մասը «սնանկ,» բառից հետո լրացնել «ձախողված կամ հնարավոր ձախողվող,» բառերով, իսկ «վերակազմակերպում,» բառից հետո՝ «վերակառուցում,» բառով։

 

Հոդված 4․ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետում ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել ««Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին»» բառերով։

 

Հոդված 5․ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ1» կետով․

«ժէ1) իրականացնում է բանկերի վերակառուցման համար օրենքով սահմանված լիազորություններ, ընդունում է բանկերի վերակառուցման հետ կապված օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումներ.»։

 

Հոդված 6. Օրենքի 39.1-ին հոդվածի 1-ին մասը «(Երաշխիքային ֆոնդի կառավարման մասով)» բառերից հետո լրացնել «, «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմնադրամի» բառերով։

 

Հոդված 7 Օրենքի 39․10-րդ հոդվածի 1-ին մասում «եթե առկա չեն «Բանկերի, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անվճարունակության հիմքերը կամ դրանցից մեկը» բառերը փոխարինել «եթե առկա չեն «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» օրենքով սահմանված անվճարունակության կամ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմքերը» բառերով։

 

Հոդված 8 Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը «չի կարող կասեցվել» բառերից հետո լրացնել «, դրանք ուժի մեջ են մտնում ընդունման պահից և ենթակա են անհապաղ կատարման» բառերով:

 

Հոդված 9 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 23

Երևան

ՀՕ-365-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: