ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 98-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. Չի թույլատրվում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցին ազատել ընկերության կանոնադրական կապիտալում ավանդ ներդնելու պարտականությունից, ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, բացառությամբ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքով նախատեսված դեպքերի:»։
Հոդված 2. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասում «բացառությամբ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքի» բառերը փոխարինել «բացառությամբ «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» և «Բանկերի վերակառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.
«7.1) բանկը օրենքով սահմանված կարգով վերակառուցվում է.»։
Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-371-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: