ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-382-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը «տրամադրվում են» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված դեպքերում կամ» բառերով․

2) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․

«3) երաշխիքը տրամադրվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով սահմանված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին և «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմնադրամին (այսուհետ՝ Վերակառուցման հիմնադրամ)՝ օրենքով սահմանված դեպքերում:»:

 

Հոդված 2. Օրենքի 11․1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 11.1․

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին և Վերակառուցման հիմնադրամին բյուջետային երաշխիքի տրամադրումը

 

1. Եթե հատուցման դեպք առաջանալու պահին կարող է վտանգվել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունությունը (իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը), ապա Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին Կառավարության որոշմամբ կարող է տրամադրվել առնվազն երեք տարի ժամկետով բյուջետային երաշխիք` առանց ապահովման միջոցի:

2. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանված դեպքում Վերակառուցման հիմնադրամին Կառավարության որոշմամբ կարող է տրամադրվել առնվազն երեք տարի ժամկետով բյուջետային երաշխիք՝ առանց ապահովման միջոցի։

3․ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին և Վերակառուցման հիմնադրամին տրամադրվող բյուջետային երաշխիքն ստորագրում է պետական լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարը` Կառավարության` սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշման հիման վրա:

4. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի և 21-րդ հոդվածի 8.5-րդ մասի «բ» կետի կանոնները չեն տարածվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին և Վերակառուցման հիմնադրամին բյուջետային երաշխիք տրամադրելու հարաբերությունների վրա:»։

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասում «իրականացմանն աջակցելու (այդ թվում՝ կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման)» բառերը փոխարինել «իրականացմանը (այդ թվում՝ Կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարմանը), տնտեսությունում ֆինանսական ծառայությունների անխափան մատուցմանն աջակցելու» բառերով:

 

Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 23

Երևան

ՀՕ-382-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան