ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-351-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2.1-ին հոդվածի 3-րդ մասը «աստիճանի նվազման» բառերից հետո լրացնել «, իսկ խաղային գործունեության սուբյեկտների դեպքում՝ յոթանասուն տոկոսը՝ ըստ ռիսկայնության աստիճանի նվազման» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Խաղային գործունեության կազմակերպիչների նկատմամբ իրականացվող լիցենզավորման պայմանների և պահանջների ստուգումների շրջանակում կարող են իրականացվել նաև հսկիչ գնումներ: Հսկիչ գնումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»․

2) 2-րդ մասը «Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին այլ անձով փոխարինելու դեպքում փոփոխությունը կատարվում է հրամանով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:» նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ստուգումն իրականացնող անձանց կազմի փոփոխությունները և լրացումները կատարվում են հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:».

3) 3-րդ մասի «վիճակախաղերի, շահումով խաղերի» բառերը փոխարինել «խաղային գործունեության» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է խաղային գործունեության կազմակերպում.»:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքը գործողության մեջ դրվելու օրվանից:

2. Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 23

Երևան

ՀՕ-351-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան