ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.35-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «ծառայությունների» բառից հետո լրացնել «կամ անկախ կյանքի կենտրոնի գործունեության» բառերով.
2) 1-ին մասը «կողմից» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև անկախ կյանքի կենտրոնի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 169.36-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «մատուցելը» բառից հետո լրացնել «կամ անկախ կյանքի կենտրոնի գործունեություն իրականացնելը» բառերով.
2) 1-ին մասի «մատուցելն» բառը փոխարինել «մատուցելը, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայություններ մատուցելն» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-358-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: