ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-349-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1) «ծառայություններ, աշխատանքներ կամ ապրանքներ գովազդելու նպատակով կազմակերպվող գովազդային վիճակախաղի վրա, որի շահումային ֆոնդը չի գերազանցում գովազդային վիճակախաղ կազմակերպողի նախորդ տարվա իրացման շրջանառության կամ ընթացիկ տարվա իրացման շրջանառության համապատասխանաբար 0.5 տոկոսը կազմող գումարներից առավելագույնը:» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 «Գովազդային վիճակախաղի կազմակերպիչ կարող է հանդիսանալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որն իր ծառայությունները, աշխատանքները կամ ապրանքները գովազդելու նպատակով կազմակերպում է գովազդային վիճակախաղ, որի մրցանակային ֆոնդը ձևավորվում է բացառապես կազմակերպչի սեփական միջոցների հաշվին և արտահայտված է իրային (բնամթերային) ձևով: Ընդ որում, գովազդային վիճակախաղի կազմակերպման և իրականացման գործընթացը գովազդային ծառայություն մատուցողի կողմից իրականացվելու դեպքում գովազդային վիճակախաղի կազմակերպիչ է համարվում գովազդ պատվիրողը:»․

2) հանել «Ընդ որում, շահումային ֆոնդը պետք է ձևավորվի գովազդային վիճակախաղ կազմակերպողի սեփական միջոցների հաշվին» նախադասությունը:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը «դրամային միջոց» բառերից հետո լրացնել «, որի միջոցով որոշվում է խաղի արդյունքը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 11-րդ մասի 3-րդ կետը «խաղային հաշվի ստեղծումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ վիճակախաղերի» բառերով.

2) 4-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով՝ բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով, բացառությամբ որպես օտարերկրացի նույնականացված խաղացողների,».

3) 11-րդ մասի 7-րդ կետի «խաղային հաշիվների համալրումն» բառերը փոխարինել «խաղային հաշիվների համալրումը և կազմակերպչի կողմից դրամական շահումների հանձնումը» բառերով.

4) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) նախքան խաղի գովազդի հրապարակումը Լիազոր մարմնի սահմանած կարգով դրա բովանդակության էլեկտրոնային տարբերակով համաձայնեցումը Լիազոր մարմնի հետ: Ընդ որում, Լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե գովազդը հակասում է սույն օրենքին, «Գովազդի մասին» օրենքով սահմանված խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգի դրույթներին, պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ.»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8. Խաղային գործունեության կազմակերպման ընդհանուր սահմանափակումները

 

1. Արգելվում է՝

1) Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը, նման մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի հասանելիությունը, ինչպես նաև չլիցենզավորված կազմակերպիչների կողմից խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի ամբողջ համացանցի տիրույթում.

2) Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված վճարային ծառայություններ մատուցողների կողմից Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված խաղային կազմակերպիչների օգտին վճարների կատարումը՝ համապատասխան քարտային համակարգի կողմից սահմանված խաղային բիզնես գործունեության նույնականացման ծածկագրի` առևտրային կազմակերպությունների գործունեության կոդի (MCC (Merchant Category Code)) միջոցով:

2. Կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման կարգը և ժամկետները, ինչպես նաև սահմանում է արգելափակման ենթակա կայքերի ցանկի վարման, հաստատման և պետական մարմիններին և այլ կազմակերպություններին հասանելիության տրամադրման կարգը:

3. Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերը ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ Կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:

Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված կազմակերպիչների խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի, ինչպես նաև դրանց պատկանող բոլոր ապրանքային նշանների միջոցով խաղային գործունեության կազմակերպման նպատակով դրամական միջոցների ստացման և փոխանցման գործարքները ենթակա են սահմանափակման Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից՝ Կառավարության սահմանած կարգով և ժամկետներում և խաղային բիզնես գործունեության նույնականացման ծածկագրի (MCC ծածկագրի) միջոցով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների խախտման դեպքում Վերահսկող մարմինը ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների նկատմամբ կիրառում է պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:

5. Արգելվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում օպերատորի մոնիտորինգային կենտրոնին չմիացված կամ սույն օրենքով նախատեսված սերտիֆիկատ չունեցող խաղային արտադրանքներով խաղային գործունեության կազմակերպումը:

6. Արգելվում է կազմակերպության անվանման կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային նշանի կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ «շահումով խաղ» (այդ թվում՝ «խաղատուն», «խաղասրահ»), «ինտերնետ շահումով խաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն» (այդ թվում՝ «բուքմեյքերային գրասենյակ», «տոտալիզատոր») բառերի, դրանց ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումն այն անձանց կողմից, որոնք չունեն սույն օրենքով սահմանված խաղային գործունեության համապատասխան լիցենզիա:»:

 

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «խաղային ինտերակտիվ հարթակում կամ» բառերը.

2) 5-րդ մասից հանել «կայքերի և հավելվածների միջոցով, ինչպես նաև» բառերը, իսկ նույն մասի «կայքերի (հասցեների), հավելվածների և» բառերը փոխարինել «հասցեների» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3. «Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչն ապահովում է խաղարկությանը մասնակցող տոմսերի (բացառությամբ որպես շահում խաղարկությանը մասնակցող տոմսերի) ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումային ֆոնդի ձևավորումն ու մասնակիցների միջև բաշխումը:»:

 

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 14-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 55-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 3-րդ կետից «11-րդ մասի 11-րդ և 12-րդ կետերով» բառերից հետո հանել «և 8-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը, իսկ նույն մասի 4-րդ կետի «11-րդ մասով» բառերը փոխարինել «6-րդ մասով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Գովազդային վիճակախաղի կազմակերպման և իրականացման գործընթացը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով պետական գրանցում կամ պետական հաշվառում չստացած անձանց պատվիրելու դեպքում գովազդատու և գովազդակիր իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կիրառվում է տուգանք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարույթով և չափով:»:

 

Հոդված 9. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը «9-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «կամ 19-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերով:

 

Հոդված 10.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Օրենքը գործողության մեջ դրվելու օրվանից:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 23

Երևան

ՀՕ-349-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: