ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«24» հուլիսի 2026 թ. |
N 442-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 155-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով․
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 29-ի «Լրատվական գործունեություն իրականացնողների՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտերի ձևերը հաստատելու մասին» N 155-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Հրամանի 2-րդ կետում «իրականացնող անձանց» բառերը փոխարինել «իրականացնողներին» բառով.
2) Հրամանը լրացնել նոր՝ «2․1-րդ» կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«2․1. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի մինչև 3 աշխատակցի միաժամանակ կարող է տրվել իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն, ընդ որում, յուրաքանչյուր աշխատակցի համար իրավաբանական անձն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացնում սույն հրամանի N 1 Հավելվածով սահմանված՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու առանձին հայտ:».
3) Հրամանի N 1 Հավելվածով հաստատված հայտի՝
ա. 1-ին կետում «Լրատվության» բառը փոխարինել «Զանգվածային լրատվության» բառերով.
բ. 4-րդ կետում և 5-րդ կետին հաջորդող երկրորդ պարբերությունում «լրատվության միջոցը» բառերից առաջ լրացնել «զանգվածային» բառը.
4) Հրամանի N 2 Հավելվածով հաստատված հայտի՝
ա. 1-ին կետում «Լրատվության» բառը փոխարինել «Զանգվածային լրատվության» բառերով.
բ. 3-րդ կետում և դրան հաջորդող պարբերությունում «լրատվության միջոցը» բառերից առաջ լրացնել «զանգվածային» բառը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Պարտականությունները կատարող՝
2026-07-24 |
Ա. Կարապետյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|