ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑՄԱՆ ԿԱՆԽՄԱՆ (LDN) ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾ ՄԱՐԳԱԳԵՏԻՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 448-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 448-Ա

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑՄԱՆ ԿԱՆԽՄԱՆ (LDN) ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾ ՄԱՐԳԱԳԵՏԻՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող` 343,239,700 դրամ արժողությամբ «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման (LDN) հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

28.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 448-Ա որոշման

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑՄԱՆ ԿԱՆԽՄԱՆ (LDN) ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾ ՄԱՐԳԱԳԵՏԻՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի հողերի դեգրադացման կանխման նպատակների իրագործմանն ուղղված ազգային ջանքերին՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման

միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

4.

Ծրագիրը կատարողը

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ (քաղաք Երևան, Տիգրան Մեծի պողոտա 65ա, ՀՎՀՀ՝ 01573524)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Լոռու մարզեր, շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

343,239,700 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի հուլիսի 13-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև 16.09.2022 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրին կից ծրագրի երկարացման վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում 2026 թվականի հուլիսի 13-ի մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը ֆինանսավորվող 343,239,700 դրամ, այդ թվում՝

1) ծառայությունների ձեռքբերում – 79,566,400 դրամ.

2) ապրանքների ձեռքբերում (կամ ներմուծում) – 182,857,700 դրամ.

3) գրասենյակային ծախսեր – 1,176,900 դրամ.

4) աշխատողների վարձատրություն – 62,498,600 դրամ.

5) գործուղման ծախսեր – 17,140,100 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի ազատում) – 79,566,400 դրամ, այդ թվում՝

ա. միջազգային փորձագետներ (2026-2027 թթ.) – 16,441,900 դրամ.

բ. թարգմանչական ծառայություններ (2026-2027 թթ.) – 1,574,100 դրամ.

գ. ծրագրի տարածքում հողերի կայուն կառավարման և դեգրադացիայի ծախսերի գնահատում (2026-2027 թթ.)

– 6,044,700 դրամ.

դ. մոնիթորինգային համակարգի հիմնում (2026-2027 թթ.) – 6,040,600 դրամ.

ե. ԶԼՄ-ների ներգրավման քարոզարշավի իրականացման և տեղեկատվական նյութերի կազմման ծառայություններ (2026-2027 թթ.) – 4,389,100 դրամ.

զ․ սեմինարների, քննարկումների, աշխատաժողովների և այլ միջոցառումների կազմակերպման ծառայություններ (2026-2027 թթ.) – 9,771,800 դրամ.

է. հիմնական որոշում կայացնողների և պրակտիկ աշխատողների համար հողերի դեգրադացիայի չեզոքացման վերաբերյալ կարողությունների զարգացման ազգային ծրագրի մշակում և իրականացում (2026-2027 թթ.) – 35,304,200 դրամ,

2) ապրանքների ձեռքբերում (կամ ներմուծում) – 182,857,700 դրամ, այդ թվում՝

ա. սերմեր և տնկիներ (2026 թ.-2027 թ.) – 12,911,600 դրամ.

բ. արոտավայրերի կայուն կառավարման գործառույթների իրականացման սարքեր (2026 թ.-2027 թ.) – 53,492,500 դրամ.

գ. գովազդային վահանակներ (2026 թ.-2027 թ.) – 965,800 դրամ.

դ. արժեշղթաների զարգացման ապրանքների ձեռքբերում (2026 թ.-2027 թ.) – 80,316,100 դրամ.

ե. երկրատեղեկատվական համակարգի արտոնագրերի ձեռքբերում (2026 թ.-2027 թ.) – 8,712,400 դրամ.

զ. արոտավայրերի կառավարման գործիքների ձեռքբերում (2026 թ.-2027 թ.) – 26,459,300 դրամ,

3) գործուղման ծախսեր – միջազգային և տեղական գործուղումներ (2026 թ.-2027 թ.) – 17,140,100 դրամ,

4) գրասենյակային ծախսեր (2026-2027 թթ.) - 1,176,900 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

1) Կազմակերպական ծախսեր – 62,498,600 դրամ՝

ա. ծրագիրը իրականացնող աշխատողների վարձատրություն – 62,498,600 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին և Շրջակա միջավայրի նախարարությանը, Հայաստանի

Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

28.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ