ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 448-Ա
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑՄԱՆ ԿԱՆԽՄԱՆ (LDN) ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾ ՄԱՐԳԱԳԵՏԻՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող` 343,239,700 դրամ արժողությամբ «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման (LDN) հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
28.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 448-Ա որոշման |
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑՄԱՆ ԿԱՆԽՄԱՆ (LDN) ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾ ՄԱՐԳԱԳԵՏԻՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի հողերի դեգրադացման կանխման նպատակների իրագործմանն ուղղված ազգային ջանքերին՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ (քաղաք Երևան, Տիգրան Մեծի պողոտա 65ա, ՀՎՀՀ՝ 01573524) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Լոռու մարզեր, շրջակա միջավայրի պահպանություն |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
343,239,700 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հուլիսի 13-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև 16.09.2022 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրին կից ծրագրի երկարացման վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում 2026 թվականի հուլիսի 13-ի մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը ֆինանսավորվող 343,239,700 դրամ, այդ թվում՝ 1) ծառայությունների ձեռքբերում – 79,566,400 դրամ. 2) ապրանքների ձեռքբերում (կամ ներմուծում) – 182,857,700 դրամ. 3) գրասենյակային ծախսեր – 1,176,900 դրամ. 4) աշխատողների վարձատրություն – 62,498,600 դրամ. 5) գործուղման ծախսեր – 17,140,100 դրամ: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի ազատում) – 79,566,400 դրամ, այդ թվում՝ ա. միջազգային փորձագետներ (2026-2027 թթ.) – 16,441,900 դրամ. բ. թարգմանչական ծառայություններ (2026-2027 թթ.) – 1,574,100 դրամ. գ. ծրագրի տարածքում հողերի կայուն կառավարման և դեգրադացիայի ծախսերի գնահատում (2026-2027 թթ.) – 6,044,700 դրամ. դ. մոնիթորինգային համակարգի հիմնում (2026-2027 թթ.) – 6,040,600 դրամ. ե. ԶԼՄ-ների ներգրավման քարոզարշավի իրականացման և տեղեկատվական նյութերի կազմման ծառայություններ (2026-2027 թթ.) – 4,389,100 դրամ. զ․ սեմինարների, քննարկումների, աշխատաժողովների և այլ միջոցառումների կազմակերպման ծառայություններ (2026-2027 թթ.) – 9,771,800 դրամ. է. հիմնական որոշում կայացնողների և պրակտիկ աշխատողների համար հողերի դեգրադացիայի չեզոքացման վերաբերյալ կարողությունների զարգացման ազգային ծրագրի մշակում և իրականացում (2026-2027 թթ.) – 35,304,200 դրամ, 2) ապրանքների ձեռքբերում (կամ ներմուծում) – 182,857,700 դրամ, այդ թվում՝ ա. սերմեր և տնկիներ (2026 թ.-2027 թ.) – 12,911,600 դրամ. բ. արոտավայրերի կայուն կառավարման գործառույթների իրականացման սարքեր (2026 թ.-2027 թ.) – 53,492,500 դրամ. գ. գովազդային վահանակներ (2026 թ.-2027 թ.) – 965,800 դրամ. դ. արժեշղթաների զարգացման ապրանքների ձեռքբերում (2026 թ.-2027 թ.) – 80,316,100 դրամ. ե. երկրատեղեկատվական համակարգի արտոնագրերի ձեռքբերում (2026 թ.-2027 թ.) – 8,712,400 դրամ. զ. արոտավայրերի կառավարման գործիքների ձեռքբերում (2026 թ.-2027 թ.) – 26,459,300 դրամ, 3) գործուղման ծախսեր – միջազգային և տեղական գործուղումներ (2026 թ.-2027 թ.) – 17,140,100 դրամ, 4) գրասենյակային ծախսեր (2026-2027 թթ.) - 1,176,900 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
1) Կազմակերպական ծախսեր – 62,498,600 դրամ՝ ա. ծրագիրը իրականացնող աշխատողների վարձատրություն – 62,498,600 դրամ: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին և Շրջակա միջավայրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
28.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|