ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-385-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը «դրական տարբերություն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 1.1-ին կետով նշված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ստացվող շահաբաժինները:

Սույն բաժնի կիրառության իմաստով՝ տվյալ բանկի թողարկած բաժնետոմսերից բաժնետիրոջ կողմից ստացվող շահաբաժինները համարվում են Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժիններ նաև այն դեպքում, երբ շահաբաժինն ստացող բաժնետիրոջը պատկանող՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված տվյալ բանկի բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների բաշխման (վճարման) օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը.»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետից հանել «հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.

«22) «Պետական տուրքի մասին» օրենքի 20.6-րդ հոդվածի համաձայն՝ բանկի կողմից վճարվող պետական տուրքի գծով ծախսերը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 125-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «սույն հոդվածի» բառերից հետո լրացնել «1.1-ին,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ստացվող շահաբաժիններից շահութահարկը հաշվարկվում է 15 տոկոս դրույքաչափով:».

3) 4-րդ մասում՝

ա. 2-րդ կետը «3.1-ին» բառերից հետո լրացնել «, 3.2-րդ» բառերով,

բ. 3.1-ին կետը «տոկոս» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 3.2-րդ կետով սահմանված դեպքի» բառերով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով.

«3.2) բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների մասով՝ 15 տոկոս.»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 132-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Սույն հոդվածի կիրառության իմաստով՝» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող շահաբաժիններից շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դրույքաչափը:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների, ինչպես նաև բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպություններին վճարման ենթակա շահաբաժինների, այդ շահաբաժիններից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասում «ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին» բառերը փոխարինել «ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝

1) 8-րդ մասը «Շահաբաժինների» բառից հետո լրացնել «, բացառությամբ բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1 Բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 15 տոկոս դրույքաչափով:

Սույն բաժնի կիրառության իմաստով՝ տվյալ բանկի թողարկած բաժնետոմսերից բաժնետիրոջ կողմից ստացվող շահաբաժինները համարվում են Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժիններ նաև այն դեպքում, երբ շահաբաժինն ստացող բաժնետիրոջը պատկանող՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված տվյալ բանկի բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների վճարման օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը «եկամուտները» բառից հետո լրացնել «, բացառությամբ բանկի կանոնադրական կամ բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտների,» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 254-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) բանկի մասնակից (բաժնետեր) հանդիսացող կազմակերպությունները:».

2) 6-րդ և 7-րդ մասերի «3-րդ և 3.1-ին» բառերը փոխարինել «3-րդ, 3.1-ին և 8-րդ» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «5-րդ կամ 7-րդ» բառերը փոխարինել «5-րդ, 7-րդ կամ 8-րդ» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) բանկի մասնակից (բաժնետեր) հանդիսացող կազմակերպությունները:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «9-րդ կամ 11-րդ» բառերը փոխարինել «9-րդ, 11-րդ կամ 12-րդ» բառերով:

 

Հոդված 14.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն օրենքը տարածվում է նաև մինչև 2027 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով բաշխվող կամ վճարվող շահաբաժինների վրա:

4․ Սույն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 30-օրյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 28

Երևան

ՀՕ-385-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան