ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-409-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Այլ անձի սեփականության իրավունքով պատկանող շենքերով, շինություններով զբաղեցված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի որոշակի կամ անորոշ ժամկետով տրամադրված վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը, բացառությամբ հողամասի այն հատվածի (մասի), որում ամրակայված է շենքը, շինությունը, սույն հոդվածի 3-րդ, 5-7-րդ մասերով սահմանված պահանջների պահպանմամբ օգտագործման պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո դադարում է մասնակի՝ Կառավարության սահմանած կարգով կազմված և ներկայացված հատակագծին համապատասխան հողամասի սեփականատիրոջ դիմումի հիման վրա՝ առանց շինության նկատմամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցում կատարելու: Ընդ որում, հողամասի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի դադարման պետական գրանցումը կատարվում է անշարժ գույքի միավորի հողամասի մակերեսի փոփոխմամբ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 28

Երևան

ՀՕ-409-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան