ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2026 թվականի N 1096-Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖՈՒՏԲՈԼ ՄԱՐԶԱՁԵՎԻՑ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՄԵՆ ԴԱՎԻԹԻ ԾԱՏՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դադարեցնել սպորտի բնագավառում ֆուտբոլ մարզաձևից նշանակալի նվաճումներ ունենալու համար Արմեն Դավիթի Ծատրյանին (ծնվ.՝ 25․07․2007 թ., ՀՀ, Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Շահումյան փողոց, շենք 22, բնակարան 26, Սյունիքի մարզի ԶԿ) տրված տարկետումը՝ մինչև 19 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի «Սպորտի բնագավառում ֆուտբոլ մարզաձևից նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 94-Ա որոշման հավելվածի 17-րդ կետը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|