ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1116-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2026 թվականի N 1116-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․6-րդ կետով․

«3․6․ Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) այն տրանսպորտային միջոցները, որոնց համար 2023 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, և այդ տրանսպորտային միջոցով կատարված որևէ իրավախախտման դեպք չի արձանագրվել, և դրանք չեն անցել տեխնիկական զննություն, և դրանց համար փոխադրամիջոցների գույքահարկ (գույքահարկ) չի վճարվել, և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) էլեկտրոնային ռեգիստրում որևէ գործողություն չի կատարվել, սեփականատիրոջ դիմում-հայտարարության (ձև N 1) հիման վրա համարել 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ խոտանված և հանել տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատվածից․

2) սույն կետի 1-ին ենթակետի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց վերջին սահմանահատումը, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն, 2023 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած Հայաստանի Հանրապետությունից ելքի սահմանահատում է․

3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տրանսպորտային միջոցներն ի հայտ գալու (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր կնքվելու կամ դրանով իրավախախտում կատարվելու կամ տեխնիկական զննություն անցնելու կամ դրանց համար փոխադրամիջոցների գույքահարկ (գույքահարկ) վճարվելու կամ տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) էլեկտրոնային ռեգիստրում որևէ գործողություն կատարվելու կամ դրա օգտագործումը որևէ այլ կերպ փաստվելու) դեպքում այդ տրանսպորտային միջոցները վերադարձվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատված։»․

2) որոշումը լրացնել ձև N 1-ով՝ համաձայն հավելվածի։

2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին՝ սույն որոշման 1-ին կետով լրացվող 3․6-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցներն ի հայտ բերելու դեպքում 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր հայտնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությանը:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 30-ի N 1116-Ն որոշման

 

«Ձև N 1

 

 

Հայաստանի Հանրապետության ներքին

գործերի նախարարության հաշվառման-քննական

ծառայությունների մատուցման, թույլտվությունների

և լիցենզավորման վարչության__________________

ստորաբաժանման ղեկավարին

 

Դիմում-հայտարարություն

 

Սույնով հայտարարում եմ, որ սեփականության իրավունքով ինձ պատկանող __________  մակնիշի ___________ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը 2023 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած դուրս է իմ տնօրինումից և Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում։

 

 

 

Դիմող՝ __________________

(ստորագրություն)

_______________________________ 

(անուն, ազգանուն, ՀԾՀ)

 

«  » _______________ 20 _____ թ․ »։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

30.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան