ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1112-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2026 թվականի N 1112-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 19-րդ կետում «2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1675-Ն,» բառերը հանել, իսկ «457-Ն» բառերից հետո լրացնել «, 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն, 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն և 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն» բառերով.

2) 21-րդ կետում՝

ա. 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով՝

«2.1) կայացնում է որոշումներ՝ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով սահմանված դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին՝ համաձայն N 6.2 ձևի, կամ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով և 24-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին՝ համաձայն N 6.3 ձևի: Ընդ որում, օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշումը կայացվում է քաղաքացու կողմից զինվորական հաշվառման կանգնելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու հիման վրա՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում.»,

բ. ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 4-րդ ենթակետերը,

գ. 8-րդ ենթակետում «2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1675-Ն,» բառերը հանել, իսկ «457-Ն» բառերից հետո լրացնել «, 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն, 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն և 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն» բառերով.

3) 24.1-ին կետում «3-րդ, 4-րդ» բառերը փոխարինել «2.1-ին» բառերով.

4) N 6.1 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ NN 6.2 և 6.3 ձևերով՝

«Ձև 6.2

_________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______________20 թվականի N ______

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 20 թվականի ______ -ի ______ -ի N որոշման պահանջներով՝ որոշում եմ.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի --———- կետի հիմքով քաղաքացի

_______________________________________________-ին

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, հայրանունը, ազգանունը)

ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում հանձնել քաղաքացի

____________________________________________________________________-ին:

(անունը, հայրանունը, ազգանունը)

3. Սույն որոշումը երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ օրենքով սահմանված կարգով՝ դատարան։

Ներմուծեք նկարագրությունը_24718

__________________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

___________________________________________________

(կոչում, անուն, ազգանուն, ստորագրություն)

 _____ _______20   թ.

դարձերես

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

(շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացու ազատման ենթակա լինելու վերաբերյալ)

Քաղաքացի________________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, հայրանունը, ազգանունը,

_________________________________________________________________________զինկոմիսարիատ։ հաշվառման զինվորական կոմիսարիատը)

1. Կարգավիճակի նկարագրությունը ______________________________________________

______________________________________________________________________________

_____________________________________________________________________________ :

2. Հիմք հանդիսացող փաստաթղթերը _____________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

_____________________________________________________________________________ :

3. Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի_______ հոդվածի ___________ մասի _______ կետի պահանջների՝ ենթակա է ազատման պարտադիր զինվորական ծառայությունից:

__________________________ԶՈՐԱԿՈՉԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ

___________________________________________________

(կոչում, անուն, ազգանուն, ստորագրություն)

 _____ _______20   թ.

Ձև N 6.3

________________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_______________________ 20 թվականի N _______________

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 20 թվականի _______________ -ի __________ -ի N _________ որոշման պահանջներով՝ որոշում եմ.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի --------- հոդվածի --------- մասի --------- կետի հիմքով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալ քաղաքացի___________

___________________________________ -ին՝ մինչև____________________________________________։

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, հայրանունը, ազգանունը)

(տարկետման ժամկետը)

2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում հանձնել քաղաքացի

_____________________________________________________________________________________ -ին:

(անունը, հայրանունը, ազգանունը)

3. Սույն որոշումը երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ օրենքով սահմանված կարգով՝ դատարան։

Ներմուծեք նկարագրությունը_24718

__________________________ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

___________________________________________________

(կոչում, անուն, ազգանուն, ստորագրություն)

 _____ _______20   թ.

դարձերես

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

(շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից քաղաքացու օգտվելու վերաբերյալ)

Քաղաքացի_______________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անունը, հայրանունը, ազգանունը,

_________________________________________________________________________ զինկոմիսարիատ։ հաշվառման զինվորական կոմիսարիատը)

1. Կարգավիճակի նկարագրությունը ________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

_____________________________________________________________________________ :

2. Հիմք հանդիսացող փաստաթղթերը______________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

_____________________________________________________________________________ :

3. Նախնական եզրակացություն՝ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հոդվածի մասի կետի պահանջների՝ օգտվում է մինչև 20 թվականի -ի -ը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից:

__________________________ ԶՈՐԱԿՈՉԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ

___________________________________________________

(կոչում, անուն, ազգանուն, ստորագրություն)

 _____ _______20    թ.».

5) ուժը կորցրած ճանաչել NN 7 և 8 ձևերը:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Երևան

30.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան