ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2026 թվականի N 1104-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 839-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 839-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշումը 2.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2․2-րդ կետով՝
«2․2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման հավելվածի 3․2-րդ կետում նշված ժամկետում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքների առանձին տեսակների համար փոխհատուցման տրամադրման նպատակով՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։».
2) որոշման 3-րդ և որոշման հավելվածի 2-րդ կետերում «օգոստոսի» բառը փոխարինել «սեպտեմբերի» բառով.
3) որոշման հավելվածի՝
ա․ 3.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․2-րդ կետով՝
«3.2 Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը, իսկ ԱՏԳ ԱԱ 0809 29 000 0 ծածկագրին դասվող կեռասի արտահանման դեպքում՝ օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
1) ԱՏԳ ԱԱ 0808 10 ծածկագրին դասվող խնձորի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
2) ԱՏԳ ԱԱ 0808 30 ծածկագրին դասվող տանձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
3) ԱՏԳ ԱԱ 0809 40 050 0 ծածկագրին դասվող սալորի, ԱՏԳ ԱԱ 0809 30 ծածկագրին դասվող դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
4) ԱՏԳ ԱԱ 0809 29 000 0 ծածկագրին դասվող կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 300 ՀՀ դրամ.
5) ԱՏԳ ԱԱ 0806 10 ծածկագրին դասվող խաղողի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
6) ԱՏԳ ԱԱ 0804 20 100 0 ծածկագրին դասվող թզի, ԱՏԳ ԱԱ 0810 20 100 0 ծածկագրին դասվող ազնվամորու, ԱՏԳ ԱԱ 0810 20 900 0 ծածկագրին դասվող մոշի կամ ԱՏԳ ԱԱ 0810 90 750 ծածկագրին դասվող հոնի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
7) Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Կանադա արտահանված՝ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դաս վող տոմատի մածուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
8) ԱՏԳ ԱԱ 2204 10 կամ ԱՏԳ ԱԱ 2204 21 ծածկագրերին դասվող շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ.
9) ԱՏԳ ԱԱ 2206 00 59 09 ծածկագրին դասվող շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 ՀՀ դրամ.
10) ԱՏԳ ԱԱ 2208 20 12 կամ ԱՏԳ ԱԱ 2208 20 29 ծածկագրերին դասվող շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ.
11) ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 75 ՀՀ դրամ.
12) Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներ արտահանված՝ ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 150 ՀՀ դրամ.
13) ԱՏԳ ԱԱ 0712 կամ ԱՏԳ ԱԱ 0813 ծածկագրերին դասվող չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ.
14) ԱՏԳ ԱԱ 0301 91 90 00 կամ ԱՏԳ ԱԱ 0302 11 80 00 կամ 0303 14 90 00 ծածկագրերին դասվող իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 820 ՀՀ դրամ.
15) ԱՏԳ ԱԱ 0301 99 18 20 կամ ԱՏԳ ԱԱ 0302 89 10 60 կամ ԱՏԳ ԱԱ 0303 89 10 60 ծածկագրերին դասվող թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 1350 ՀՀ դրամ։»,
բ․ 4-րդ կետի 1-ին ենթակետը «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ օդային ճանապարհով արտահանման դեպքում՝ փոխադրումը հիմնավորող փաստաթղթ(եր)ի (Air Waybill) պատճենները» բառերով,
գ․ 5-րդ կետում «քան 2026 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «քան արտադրանքի արտահանման ամսվան հաջորդող 3-րդ ամսվա 1-ը» բառերով,
դ․ 8-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը «3․1-ին» բառերից հետո լրացնել «կամ 3.2-րդ» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույթը՝ 2026 թվականի օգոստոսի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|