ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 201-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 31.07.2026
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.07.2026
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2026

600.0201.29.07.26

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 հուլիսի 2026 թվականի

N 201-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 161-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՀՑ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) ԷՀՑ կանոնների 99-րդ կետի 7-րդ ենթակետում, 151.1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում, 28.2-րդ գլխի վերնագրում, 183.11-րդ և 183.16-րդ կետերում «ՎԷԱ» բառից առաջ լրացնել «1 ՄՎտ-ից ավելի դրվածքային հզորությամբ» բառերը,

2) ԷՀՑ կանոնների 145-րդ կետում «: Սույն կետում նշված ցուցանիշը կարող է պակաս լինել Համակարգի օպերատորի Կարգավարման կարգադրություններով պայմանավորված սահմանափակումների դեպքում» բառերը փոխարինել «, որը չի ներառում ԷՀՑ կանոնների համաձայն Համակարգի օպերատորի Կարգավարման կարգադրություններով պայմանավորված սահմանափակումները» բառերով,

3) ԷՀՑ կանոնների 183.14-րդ կետում «էներգիայի» բառից հետո լրացնել «քանակը,» բառը, «Կարգավարման կարգադրության սզբից» բառերը փոխարինել «մեկ անգամ տվյալ օրվա Կարգավարման կարգադրության սկզբից» բառերով, «ՎԷԱ» բառից առաջ լրացնել «1 ՄՎտ-ից ավելի դրվածքային հզորությամբ» բառերը, իսկ «Շուկայի օպերատորը» բառերից հետո լրացնել «՝ ՇԿԾ-ի միջոցով» բառերը,

4) ԷՀՑ կանոնների 183.15-րդ կետում «ՎԷԱ» բառից առաջ լրացնել «1 ՄՎտ-ից ավելի դրվածքային հզորությամբ» բառերը, իսկ «շեղումը» բառը փոխարինել «գերազանցումը» բառով,

5) ԷՀՑ կանոնների 235-րդ կետում «համակարգի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ ԲԷԱՀ)» բառերը,

6) ԷՀՑ կանոնների 260-րդ կետում «Բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի» բառերը փոխարինել «ԲԷԱՀ-ի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

ք. Երևան

29 հուլիսի 2026թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան