ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 468-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 426-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02652056) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի հուլիսի 13-ի «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Սուրբ Հովհաննես եկեղեցու գավիթի և վանքի հարակից հոգևոր դաստիարակության կենտրոնի վերակառուցում» ծրագրի մասին» N 426-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Սիմոնյան Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 09431001) 2026 թվականի մայիսի 18-ին կնքված՝ N 0001 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 58,385,005 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սիմոնյան Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 09431001) 2026 թվականի մայիսի 18-ին կնքված՝ N 0002 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 6,935,008 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
05.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|