ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 472-Ա
ԱՐՍԵՆ ԹԱՐԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակներում ընդգրկված վերանորոգվող դպրոցների ուսումնասիրություններ կատարելու նպատակով` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Թարզյանին 2026 թվականի օգոստոսի 5-6-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Շիրակի և Արագածոտնի մարզերի համայնքներ:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականի ժամանակավոր պաշտոնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
05.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|