ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱՆԱՉ ԱՐԱՀԵՏ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԻՆՏԵՆՍԻՎ ԵՎ ՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 484-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 484-Ա

 

«ԿԱՆԱՉ ԱՐԱՀԵՏ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԻՆՏԵՆՍԻՎ ԵՎ ՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 109,306,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Տավուշի մարզի դպրոցներում ինտենսիվ և հատապտղային այգիների հիմնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

06.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 484-Ա որոշման

 

«ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԻՆՏԵՆՍԻՎ ԵՎ ՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընտրված 9 դպրոցներում հիմնել 6 ինտենսիվ պտղատու այգի և 3 ինտենսիվ հատապտղային այգի՝ ապահովված կաթիլային ոռոգման համակարգերով և հակակարկտային ցանցերով, նպաստելով դպրոցական սննդի որակի բարելավմանը, երեխաների սննդային բազմազանության և առողջ սննդակարգի խթանմանը։ Միջոցառումը միտված է նաև դպրոցին կից տարածքներում գյուղատնտեսության զարգացմանը, դպրոցների ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, գյուղական համայնքներում գյուղատնտեսական գիտելիքների տարածմանը և աշակերտների, ծնողների ու համայնքի անդամների շրջանում առողջ ապրելակերպի ու սննդի վերաբերյալ

իրազեկվածության բարձրացմանը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիր (հասցե՝ քաղաք Երևան, Պետրոս Ադամյան փողոց 14)

4.

Ծրագիրը կատարողը

«Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական

կազմակերպություն (հասցե՝ քաղաք Երևան, Մխիթար Հերացի փողոց, շենք 16, բնակարան 29, ՀՎՀՀ՝ 01552199)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեպար, Բագրատաշեն, Կողբ, Հաղթանակ, Ոսկեպար, Ջուջևան, Վարագավան, Վերին Կարմիրաղբյուր և Կոթի բնակավայրերում, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

109,306,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

1) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այգեպարի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային

կազմակերպություն (ՀՎՀՀ՝ 07804707).

2) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Շահնազար Շահնազարյանի անվան Կոթիի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն», պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՀՎՀՀ՝ 07401967).

3) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն, պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՀՎՀՀ՝ 07402059).

4) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՀՎՀՀ՝ 07803462).

5) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպարի-Հախվերդի Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՀՎՀՀ՝ 07402136).

6) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ջուջևանի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՀՎՀՀ՝ 07401871).

7) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վարագավանի Մ. Մանուչարյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՀՎՀՀ՝ 07804148).

8) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՀՎՀՀ՝ 07402453)․

9) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղթանակի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՀՎՀՀ՝ 07402067):

Ընտրության սկզբունք

Դպրոցները ընտրվել են Տավուշի մարզպետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնեցմամբ՝ հաշվի առնելով համայնքային կարիքները, գյուղական բնակավայրերի սոցիալական առանձնահատկությունները և դպրոցների ենթակառուցված-

քային հնարավորությունները։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Տավուշի մարզի Այգեպար, Կողբ, Ոսկեպար, Ջուջևան, Վերին Կարմիրաղբյուր և Կոթի բնակավայրերի դպրոցների տարածքներում հիմնվելու է վեց ինտենսիվ այգիներ, իսկ Հաղթանակ, Վարագավան և Բագրատաշեն բնակավայրերի դպրոցների տարածքներում՝ երեք հատապտղային այգիներ։ Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 93,456,000 դրամի չափով.

2) Դասընթացների կազմակերպում հետևյալ թեմաներով՝ կայուն գյուղատնտեսություն, գարնանային ագրոտեխնիկական միջոցառումներ, հողի նախապատրաստում և տնկման աշխատանքներ, գործնական դասընթաց՝ ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներում ոռոգման աշխատանքների կազմակերպման և իրականացման վերաբերյալ, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների խնամքի և կառավարման աշխատանքներ, բերքահավաքի և հետբերքահավաքային գործընթացների կազմակերպում, առողջ ապրելակերպի վերաբերյալ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 15,850,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) ոռոգման համակարգի սարքավորումների և պարագաների ձեռքբերման ու տեղադրման աշխատանքների իրականացում՝ 11,436,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

2) հակակարկտային ցանցի և անհրաժեշտ պարագաների ձեռքբերման ու տեղադրման աշխատանքների իրականացում՝ 34,005,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

3) միրգ և հատապտուղներ չորացնելու սարքավորումների ձեռքբերում` 19,800,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

4) կենսահումուսի ձեռքբերում՝ 7,200,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

5) պարարտանյութի ձեռքբերում՝ 4,500,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

6) գյուղատնտեսական սարքավորումների, գործիքների և օժանդակ նյութերի ձեռքբերում՝ 13,905,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

7) վնասատուներից պաշտպանելու քիմիական և կենսաբանական միջոցների ձեռքբերում՝ 450,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

8) դասընթացների մասնակիցների համար սննդամթերքի ձեռքբերում՝ 9,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի.

9) դասընթացների համար տպագրական նյութերի ձեռքբերում՝ 1,350,000 դրամ,

առանց ավելացված արժեքի հարկի.

10) դասընթացների համար գրենական պիտույքների ձեռքբերում՝ 450,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

11) դասընթացների համար տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

12) գործիքների և սարքավորումների բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում՝ 2,160,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

13) վառելիքի ձեռքբերում՝ 1,800,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

14) բնական գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 800,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

15) էլեկտրական էներգիայի ծառայությունների ձեռքբերում՝ 450,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

16) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերում՝ 100,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

17) կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 900,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ընդամենը «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցման հասարակական կազմակերպության գրասենյակի ծախսեր` 4,050,000 դրամ՝

1) վառելիքի ձեռքբերում՝ 1,800,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

2) բնական գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 800,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

3) էլեկտրական էներգիայի ծառայությունների ձեռքբերում՝ 450,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

4) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերում՝ 100,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

5) կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 900,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի:

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարություն, Տավուշի մարզպետի աշխատակազմ, համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (World Food Programme) կողմից վերահսկվելու։ Կիրականացվեն պարբերական մոնիթորինգի այցեր, կստուգվեն իրականացված աշխատանքների և ձեռքբերումների համապատասխանությունը ծրագրի նպատակներին, կպահպանվեն ֆինանսական և ծրագրային հաշվետվողականության պահանջները։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ սահմանված կարգով լիազոր մարմնին կներկայացվեն ծրագրի ընթացքի և արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

06.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան