ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՔՈՐԱՍՈՖԹ ՍՈԼՈՒՇՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1149-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2026 թվականի N 1149-Ա

 

«ՔՈՐԱՍՈՖԹ ՍՈԼՈՒՇՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 29-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանել «Քորասոֆթ սոլուշնս» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցման համարը` 286.120.1342314) «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրից և դադարեցնել ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 28-ի «Քորասոֆթ սոլուշնս» փակ բաժնետիրական ընկերությանը «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին» N 423-Ա որոշումը։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝

1) տեղեկացնել «Էկոս» փակ բաժնետիրական ընկերությանը և «Քորասոֆթ սոլուշնս» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման ընդունման մասին․

2) սույն որոշումը տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում կատարել համապատասխան փոփոխություններ։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

06.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ