ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 487-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 487-Ա

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 50,021,200 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

07.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 487-Ա որոշման

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Դիլիջան» ազգային պարկի բնապահպանական պայմաների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ (Գերմանիա, Մայնի Ֆրանկֆուրտ, Ֆրիդրիխ Անլագը 36)

4.

Ծրագիրը կատարողը

«Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Թբիլիսյան խճուղի 2, ՀՎՀՀ՝ 07610657)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

50,021,200 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների

ծավալը

1) «Դիլիջան» ազգային պարկի տեղամասային տարածքներում վայրի կենդանիների և ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում եղջերուների խնամքի ապահովում և պայմանների բարելավում - 12,263,500 դրամ, կիրականացվեն 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2) «Դիլիջան» ազգային պարկի տարածքում հանգստի գոտու ստեղծում և տարածքում առկա էկոերթուղիների վերանորոգում, վարչական շենքի ընթացիկ վերանորոգում, ջեռուցման համակարգերի հետ կապված ինժեներական ծառայությունների ձեռքբերում - 20,420,700 դրամ, կիրականացվեն 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

3) «Դիլիջան» ազգային պարկի տարածքների մոնիթորինգի վերահսկողության ապահովում և արդիականացում - 3,300,000 դրամ, կիրականացվեն 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

4) «Դիլիջան» ազգային պարկի բնականոն գործունեության ապահովման նպատակով ընթացիկ ծառայությունների ձեռքբերում, նյութատեխնիկական բազայի արդիականացում - 14,037,000 դրամ, կիրականացվեն 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) ավտոմեքենաների վերանորոգման հետ կապված ծառայությունների ձեռքբերում - 1,500,000 դրամ.

2) էլեկտրական մեքենաների լիցքավորման հետ կապված ծառայությունների ձեռքբերում - 600,000 դրամ.

3) նախագծանախահաշվային ծառայությունների ձեռքբերում (նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում) - 990,000 դրամ.

4) շենքերի ջեռուցման համակարգերի հետ կապված ինժեներական ծառայությունների ձեռքբերում - 1,389,600 դրամ.

5) ծրագրային ապահովման սպասարկման հետ կապված ծառայությունների ձեռքբերում - 960,000 դրամ.

6) տեղամասային տարածքներում վայրի կենդանիների և ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում եղջերուների համար կերամանների պատրաստման և տեղադրման ծառայությունների ձեռքբերում - 1,250,000 դրամ.

7) վարչական շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ - 5,770,300 դրամ.

8) «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի ցանկապատի վերանորոգման աշխատանքներ - 5,946,000 դրամ.

9) լանդշաֆտային հանգստի գոտու ստեղծման աշխատանքներ և առկա հանգստի տարածքների էկոերթուղիների վերանորոգման աշխատանքներ - 12,880,800 դրամ.

10) գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում - 4,667,500 դրամ.

11) տրանսպորտային միջոցների համար նախատեսված յուղերի, հակասառեցուցիչ նյութերի, յուղի և օդի զտիչների, սեղմված բնական գազի, բաշխիչ տուփերի, շարժիչների մասերի և այլ պահեստամասերի ձեռքբերում - 5,287,000 դրամ.

12) կենդանիների համար դեղորայքի ձեռքբերում - 400,000 դրամ.

13) արևային էներգիայի ստացման համակարգի ձեռքբերում և տեղադրում - 2,500,000 դրամ.

14) կոյուղաջրերի գլանատակառի ձեռքբերում - 700,000 դրամ.

15) շարժական տների ձեռքբերում - 1,500,000 դրամ.

16) անօդաչու թռչող սարքի ձեռքբերում - 3,300,000 դրամ.

17) կենտրոնացված ջեռուցման կաթսայի ձեռքբերում - 380,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) վարչական շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ - 5,770,300 դրամ.

2) շենքերի ջեռուցման համակարգերի հետ կապված ինժեներական ծառայությունների ձեռքբերում- 1,389,600 դրամ.

3) վարչական շենքի համար կենտրոնացված ջեռուցման կաթսայի ձեռքբերում - 380,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

1) հաշվետվության ներկայացում Կովկասի բնության հիմնադրամին և Շրջակա միջավայրի նախարարությանը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

07.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան