ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՈՒՐԲԱՆ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 488-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 488-Ա

 

«ՈՒՐԲԱՆ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 7,300,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Գավառ համայնքին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

07.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 488-Ա որոշման

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻՆ»

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցել Գավառ համայնքին՝ Գեղարքունիք բնակավայրի մանկապարտեզի տարածքում տեղադրելով կեղտաջրերի մաքրման կայան, համայնքապետարանի կողմից նախապես հատկացված տարածքում։ Կայանի տեղադրումը կնպաստի Սևանա լիճ հոսող Գավառագետի Ջուր վտակի ջրերի մաքրմանը։ Իսկ մաքրված կեղտաջուրը տարվա ամիսներին կօգտագործվի մանկապարտեզի տարածքի սիզամարգերի և ոչ պտղատու

ծառերի ոռոգման համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Չեխիայի կառավարություն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպանության (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նալբանդյան

փողոց 48/1)

4.

Ծրագիրը կատարողը

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ալեք Մանուկյան փողոց 9, ՀՎՀՀ՝ 01549618)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք բնակավայր, բնագավառը՝ համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

414,000 չեխական կրոնին համարժեք՝ 7,300,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի օգոստոսի 3-ից մինչև հոկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Կեղտաջրերի մաքրման կայանի ներմուծում և տեղադրում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 3-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 7,300,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Կեղտաջրերի մաքրման BIOTAL-6-MPD-N-RBU կայանի ներմուծման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 7,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի

հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Գավառի համայնքապետարան։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրային և ֆինանսական հաշվետվությունների ներկայացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպանատան և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի միջև կնքված պայմանագրի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ

լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

07.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ