ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 218-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2026
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
07.08.2026
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2026

600.0218.07.08.26

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

7 օգոստոսի 2026 թվականի

N 218-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) ԷՄՇ կանոնների 52.1-ին կետում «համար սպառած» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Երաշխավորված մատակարարից գնված)» բառերը,

2) ԷՄՇ կանոնների 63-րդ կետի 1-ին ենթակետից հանել «և նրանց էլեկտրոնային ստորագրության նմուշները» բառերը, իսկ 7-րդ ենթակետում «սպառողների դիմումները» բառերից հետո լրացնել «, այդ սպառողների՝ այլ Մատակարարների հետ կնքված մատակարարման պայմանագրի առկայության դեպքում՝ լուծման վերաբերյալ հավաստումը, ինչպես նաև իր պաշտոնական կայքի հղումը» բառերը, «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.

«8) ՊԷԱ կայանի դեպքում՝ նաև ՊՄԳ-ն։»,

3) ԷՄՇ կանոնների 65.1-ին կետում «3 աշխատանքային օրվա» բառերից հետո լրացնել «, իսկ հաշվառման համալիրների թիվը 100-ից ավելի լինելու դեպքում՝ 5 աշխատանքային օրվա» բառերը,

4) ԷՄՇ կանոնների 67-րդ կետում «2 աշխատանքային օրվա» բառերից հետո լրացնել «, իսկ հաշվառման համալիրների թիվը 100-ից ավելի լինելու դեպքում՝ 4 աշխատանքային օրվա» բառերը,

5) ԷՄՇ կանոնների 92.3-րդ կետում «սպառողի դիմումը» բառերից հետո լրացնել «, այդ սպառողի՝ այլ Մատակարարի հետ կնքված մատակարարման պայմանագրի առկայության դեպքում՝ լուծման վերաբերյալ հավաստումը» բառերը,

6) ԷՄՇ կանոնների 98-րդ կետում «օրացուցային տարվա» բառերը փոխարինել «փետրվարի 1-ից սկսվող տասներկուամսյա ժամանակահատվածի (այսուհետ՝ սակագնային տարի)» բառերով,

7) ԷՄՇ կանոնների 100-րդ կետի 2-րդ ենթակետում «օրացուցային» բառը փոխարինել «սակագնային» բառով,

8) ԷՄՇ կանոնների 108-րդ կետի 2-րդ ենթակետում «օրացուցային» բառերը փոխարինել «հաջորդ սակագնային» բառերով,

9) ԷՄՇ կանոնների 117.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«117.1. ԷՀՑ կանոնների 151.1-ին կետի համաձայն 1 ՄՎտ-ից ավելի դրվածքային հզորությամբ ՎԷԱ կայանի և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանի՝ Համակարգի օպերատորի կողմից Կարգավարման գործընթացում ներառվելու դեպքում՝ նշված կայանները՝

1) Կարգավարման կարգադրության շրջանակում մատուցված բեռնաթափման համակարգային ծառայության դիմաց վճարվում են ՀԾՄ-ի կողմից՝ բեռնաթափման համակարգային ծառայության քանակի և Հանձնաժողովի կողմից տվյալ կայանի համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի արտադրյալի չափով, բացառությամբ ԷՀՑ կանոնների 183.15-րդ կետով նախատեսված պարտավորության չկատարման (խախտման) դեպքի, որի պարագայում որևէ վճարում չի կատարվում ՀԾՄ-ի կողմից,

2) առաքված էլեկտրական էներգիայի դիմաց վճարվում են Երաշխավորված մատակարարի կողմից՝ առաքված էլեկտրական էներգիայի փաստացի քանակի և Հանձնաժողովի կողմից տվյալ կայանի համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի արտադրյալի չափով, բացառությամբ ԷՀՑ կանոնների 183.15-րդ կետով նախատեսված պարտավորության չկատարման (խախտման) դեպքի, որի պարագայում համապատասխան հաշվարկային ամսվա համար Երաշխավորված մատակարարի կողմից տվյալ կայանին վճարման ենթակա գումարից նվազեցվում է Կարգավարման կարգադրության շրջանակից ավել առաքված էլեկտրական էներգիայի արժեքի չափով գումար։»,

10) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 117.2-117.5-րդ կետերով.

«117.2. ԷՄՇ կանոնների 117.1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ Կարգավարման կարգադրության շրջանակում մատուցված բեռնաթափման համակարգային ծառայության քանակը որոշվում է 2024 և 2025 թվականների նույն ամսվա Կարգավարման կարգադրության օրվա, տվյալ ամսվա տվյալ օրվան ամենամոտ չորս օրերի նույն ժամին առաքված էլեկտրական էներգիայի տասը մեծություններից առավելագույն մեծության, իսկ տվյալ ժամանակահատվածում կայանի կողմից էլեկտրական էներգիայի առաքում չունենալու դեպքում՝ դրվածքային (տեղակայված) հզորության և էլեկտրական էներգիայի փաստացի առաքման տարբերությամբ, բացառությամբ Կարգավարման կարգադրությամբ նախատեսված հզորության նկատմամբ տվյալ կայանի դրվածքային (տեղակայաված) հզորության 5 տոկոսից ավելի չափով ցածր հզորություն զարգացնելու դեպքի, որի պարագայում բեռնաթափման համակարգային ծառայության քանակը որոշվում է սույն կետում նշված 2024 և 2025 թվականների տասը մեծություններից առավելագույն մեծության, իսկ տվյալ ժամանակահատվածում կայանի կողմից էլեկտրական էներգիայի առաքում չունենալու դեպքում՝ դրվածքային (տեղակայված) հզորության և Համակարգի օպերատորի կողմից տրված Կարգավարման կարգադրության շրջանակում թույլատրված առաքման տարբերությամբ:

117.3. ԷՄՇ կանոնների 117.1-ին կետում նշված Կարգավարման կարգադրության շրջանակում ըստ էլեկտրակայանների, օրերի և ժամերի էլեկտրական ցանց առաքվող էլեկտրական էներգիայի թույլատրված քանակների վերաբերյալ ամսական տեղեկատվությունը տվյալ ամսվան հաջորդող 2 աշխատանքային օրերի ընթացքում Համակարգի օպերատորը ներկայացնում է Շուկայի օպերատորին, իսկ Շուկայի օպերատորը նշված տեղեկատվության և ԷՄՇ կանոնների 117.2-րդ կետով նախատեսված սկզբունքի հիման վրա որոշում է Կարգավարման կարգադրության շրջանակում մատուցված բեռնաթափման համակարգային ծառայության քանակը, դրա դիմաց վճարման ենթակա գումարը և դրանք հաշվի է առնում ԷՄՇ կանոնների 236-րդ կետով նախատեսված ակտերում։

117.4. ԷՄՇ կանոնների 117.1-ին կետով նախատեսված Կարգավարման կարգադրության շրջանակում մատուցված բեռնաթափման համակարգային ծառայության քանակի հաշվարկում չեն ներառվում այն ժամանակահատվածները, երբ Կարգավարման կարգադրության ներքո գտնվող ԷՄՇ կանոնների 117.1-ին կետում նշված կայանի Բաշխման ցանց էլեկտրական էներգիայի առաքումը դադարեցվել (սահմանափակվել) է Բաշխողի կողմից պլանային և վթարային անջատումների պատճառով։

117.5. Միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանի ՊՄԳ-ով ԷՄՇ կանոնների 117.1-117.4 կետերից տարբերվող այլ կարգավորումներ նախատեսված լինելու դեպքում կիրառվում են այդ կարգավորումները։»,

11) ԷՄՇ կանոնների 128-րդ կետից հանել «ՊՄԳ-ով և ԷՄՇ կանոններով նախատեսված դեպքերում՝ ՊԷԱ կայանի (Հանձնաժողովի սահմանված ամսական չափաքանակի, իսկ այն ՊԷԱ կայանի փաստացի առաքած էլեկտրական էներգիայի ծավալը գերազանցելու դեպքում` փաստացի առաքած ծավալի չափով),» բառերը, իսկ «ՀԾՄ-ի (Հանձնաժողովի սահմանած ամսական չափաքանակով) և Երաշխավորված մատակարարի միջև» բառերը փոխարինել «Հանձնաժողովի սահմանած չափաքանակների դեպքում՝ ԷՄՇ առևտրի մասնակիցների միջև» բառերով,

12) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 176.7-րդ կետով.

«176.7. ԷՄՇ կանոնների 26.2-րդ գլխով սահմանված կարգավորումները չեն տարածվում էլեկտրական էներգիայի արտադրության փուլում գտնվող կայանների վրա։»,

13) ԷՄՇ կանոնների №1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

7 օգոստոսի 2026 թ.

ք. Երևան

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2026 թվականի օգոստոսի 7-ի N 218-Ն որոշման

 

«Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 516-Ն որոշմամբ հաստատված կանոնների

 

(Երաշխիք տվող անձի ձևաթղթի վրա)

 

__.__.20__թ

 

ԵՐԱՇԽԻՔ N __________

 

1. Սույն երաշխիքը (այսուհետ՝ Երաշխիք) հանդիսանում է ___________________ -ի (այսուհետ՝ Պրինցիպալ) և __________________-ի (այսուհետ՝ Բենեֆիցիար) միջև __.__.20__թ. կնքված ______________ պայմանագրից (այսուհետ՝ Պայմանագիր) բխող՝ Պրինցիպալի վճարային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովում:

2. Երաշխիքով _______________________ (այսուհետ՝ Երաշխիք տվող անձ) Պրինցիպալի խնդրանքով անվերապահորեն պարտավորվում է Պայմանագրից բխող՝ Պրինցիպալի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Բենեֆիցիարի կողմից ներկայացված գրավոր պահանջով (այսուհետ՝ Պահանջ) անառարկելիորեն վերջինիս վճարել մինչև _________________ գումար (այսուհետ՝ Երաշխիքի գումար)՝ Պահանջում նշված հաշվեհամարին (հաշվեհամարներին)

3. Երաշխիքը գործում է __.__.20__թ.-ից մինչև __.__.20__թ. ներառյալ:

4. Երաշխիք տվող անձը պարտավորվում է Պահանջը ստանալուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում քննարկել Պահանջի համապատասխանությունը Երաշխիքի պայմաններին և Պահանջի՝ Երաշխիքի պայմաններին համապատասխանության դեպքում պահանջվող գումարը փոխանցել Պահանջում նշված հաշվեհամարին (հաշվեհամարներին):

5. Երաշխիքի գումարը կնվազեցվի Պահանջի արդյունքում Երաշխիք տվող անձի կողմից իրականացված յուրաքանչյուր վճարման գումարի չափով։

6. Երաշխիքից բխող Բենեֆիցիարի` Երաշխիքի գումարի վճարումը պահանջելու իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի՝ Երաշխիք տվող անձի գրավոր համաձայնության դեպքում:

7. Երաշխիքը ենթակա չէ բանկի կողմից միակողմանի hետկանչման (չեղարկման կամ այլ ֆինանսական գործողությունների)՝ առանց Բենեֆիցիարի գրավոր համաձայնության։

8. Երաշխիքի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառելի է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

 

Լիազորված անձ/ ստորագրություն»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2026 թվական: