ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 107-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ և 11-րդ մասերը՝
Ազգային ժողովը որոշում է.
1. Ստեղծել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Էթիկայի հանձնաժողով), որի գործունեության ժամկետը երկու տարի է։
2. Էթիկայի հանձնաժողովն ունի 10 անդամ, որից հինգին նշանակելու իրավունքը վերապահել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, երեքին նշանակելու իրավունքը՝ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, իսկ երկուսին նշանակելու իրավունքը՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությանը։
3. Էթիկայի հանձնաժողովի առաջին նախագահին նշանակելու իրավունքը վերապահել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալին նշանակելու իրավունքը՝ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։
4. Էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետի՝
1) առաջին վեցերորդ ամսվա ավարտից հետո Էթիկայի հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահել Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, իսկ Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալին նշանակելու իրավունքը՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը․
2) երկրորդ վեցերորդ ամսվա ավարտից հետո Էթիկայի հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալին նշանակելու իրավունքը՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությանը․
3) երրորդ վեցերորդ ամսվա ավարտից հետո Էթիկայի հանձնաժողովի նախագահին նշանակելու իրավունքը վերապահել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությանը, իսկ Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալին նշանակելու իրավունքը՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունվելու պահից:
|
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ռ. Ռուբինյան |
|
2026 թվական, օգոստոսի 10 Երևան
ԱԺՈ-2-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|