ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 644
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 1993 թ. N 644

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տրանսպորտի ներքին գործերի գլխավոր վարչությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տրանսպորտի ներքին գործերի վարչության վերակազմավորելու մասին:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 23-ի «Երկաթուղային և օդային տրանսպորտով փոխադրվող բեռների պահպանության և այդ բնագավառներում կատարվող հանցագործությունների կանխման միջոցառումների մասին» N 594 որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տրանսպորտի ներքին գործերի գլխավոր վարչությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տրանսպորտի ներքին գործերի վարչության»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ