ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 1993 թ. N 644
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տրանսպորտի ներքին գործերի գլխավոր վարչությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տրանսպորտի ներքին գործերի վարչության վերակազմավորելու մասին:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 23-ի «Երկաթուղային և օդային տրանսպորտով փոխադրվող բեռների պահպանության և այդ բնագավառներում կատարվող հանցագործությունների կանխման միջոցառումների մասին» N 594 որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տրանսպորտի ներքին գործերի գլխավոր վարչությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տրանսպորտի ներքին գործերի վարչության»:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|