ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 227 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 648
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 1993 թվականի N 648

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 227 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ընդունել «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 14-ի «Վարկային էմիսիայի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության բնակարանային-կոմունալ տնտեսության 1993/94 թվականների ձմռանը նախապատրաստման միջոցառումների մասին» N 227 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման N 3 հավելվածի N 2 և N 3 աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի N 4 աղյուսակը և թույլատրել «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը հատուկ նշանակության մեքենաների, մեխանիզմների ձեռքբերման համար հատկացված միջոցները` 280 մլն ռուբլու չափով, ուղղել կենսաապահովման օբյեկտների գործունեության համար անհրաժեշտ մեխանիզմների և նյութերի ձեռքբերմանը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ