ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 631
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 1993 թ. N 631

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի և Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեն ընդունել կատարման ըստ հաշվարկային եկամուտների` 193780225 հազ. ռուբլի, ըստ ծախսերի` 273355920 հազ. ռուբլի, բյուջեի` 79575695 հազ. ռուբլի դեֆիցիտով:

2. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հանրապետական բյուջեն ընդունել կատարման եկամուտների գծով` 163170913 հազ. ռուբլի, ծախսերի գծով` 234780311 հազ. ռուբլի, և դրանք նախատեսել ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, առանձին ոլորտների և ուղղությունների, համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հանրապետական բյուջեի դեֆիցիտը նախատեսել 71609398 հազ. ռուբլի:

4. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հանրապետական բյուջեում օրենսդիր, գործադիր, դատական իշխանության և իրավապահ մարմինների պահպանման ծախսերն ըստ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների, համաձայն N 2 հավելվածի:

5. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հանրապետական բյուջեում լուսավորության և մշակույթի գծով ծախսերն ըստ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների, համաձայն N N 3 և 4 հավելվածների:

6. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի և Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշմամբ թույլատրվել է միջպետական համաձայնագրերով Ռուսաստանի Դաշնության կողմից 1993 թվականին տրամադրված միջպետական վարկերի հաշվին գոյացող եկամուտներն ուղղել`

ա) Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանը` 53,4 մլրդ ռուբլի.

բ) 1992 թվականին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից Հայաստանի Հանրապետության 1992 թվականի բյուջեի դեֆիցիտի ծածկման նպատակով ստացած վարկի պարտքի մարմանը` 4,0 մլրդ ռուբլի.

գ) Հայաստանի Հանրապետության 1992 թվականի պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար 1992 թվականի վարկային էմիսիայի հաշվին տրամադրված վարկի մարմանը` 6,6 մլրդ ռուբլի:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) ելնելով Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի նախատեսված փոփոխություններից, հաշվարկել և համապատասխան ճշգրտումներ մտցնել հանրապետական և տեղական բյուջեների փոխհարաբերություններում.

բ) մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել մինչև Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի ընդունումը գործող ժամանակավոր կարգ` Հայաստանի Հանրապետության տեղական բյուջեների եկամուտների և ծախսերի ձևավորման, դրանց հարաբերության, աղբյուրների և ուղղությունների, տեղական և հանրապետական բյուջեների փոխհարաբերությունների, դոտացիաների ու սուբվենցիաների տրամադրման, տեղական բյուջեների միջոցների օգտագործման և վերահսկման, ինչպես նաև իշխանության տեղական մարմինների կողմից վարկային գործառնությունների իրականացման վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծրագիր` Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին պարտքերի մարման վերաբերյալ.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք` հանրապետությունում պետական միջոցների մասնակցությամբ գործող արտաբյուջետային ֆոնդերի մասին, ինչպես նաև հիմնավորումներ և առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունում այդ ֆոնդերի վերահաստատման մասին:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք` հանրապետությունում ազգային հաշիվների համակարգի ներդրման և վճարման հաշվեկշռի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել միջոցառումների ծրագիր` տնտեսության ոչ պետական հատվածի հաշվառման, պատշաճ գրանցման ու վիճակագրության, տնտեսական ծրագրերում և բյուջեում ճշգրիտ արտացոլման ու կանխատեսման, կարգավորող լծակների արդյունավետ համակարգի մշակման վերաբերյալ:

 

_____________

*) Հավելվածը չի բերվում:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան