ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 59-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2026
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.08.2026
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«04» օգոստոս 2026 թ.

N 59-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել երեխաների և դեռահասների հոգեբույժի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

04.08.2026

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2026 թվականի օգոստոս «04»-ի

թիվ 59-Ն հրամանի

 

1ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երեխաների և դեռահասների հոգեբույժն իրականացնում է մասնագիտական գործունեություն հոգեբուժության ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Երեխաների և դեռահասների հոգեբույժ հանդիսանում է այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն (կլինիկական օրդինատուրա կամ կլինիկական ռեզիդենտուրա) «հոգեբուժություն» մասնագիտությամբ՝ երեխաների և դեռահասների հոգեբուժություն նեղ մասնագիտացմամբ, և որի կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Երեխաների և դեռահասների հոգեբույժը կրթական ծրագրերի միջոցով կարող է ձեռք բերել լրացուցիչ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4․ Երեխաների և դեռահասների հոգեբույժն առողջապահության բնագավառում կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները`

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության երեխաների և դեռահասների հոգեբույժ.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության երեխաների և դեռահասների հոգեբույժ.

3) Երեխաների և դեռահասների հոգեբուժական բաժանմունքի վարիչ.

4) Ցերեկային ստացիոնարի երեխաների և դեռահասների հոգեբույժ.

5) Անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքի երեխաների և դեռահասների հոգեբույժ.

6) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն, փոխտնօրեն)՝ օրենքով սահմանված կարգով։

 

3 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Մասնագիտական գիտելիքներ և հմտություններ. երեխաների և դեռահասների հոգեբույժն պետք է`

1) Տիրապետի ընդհանուր հոգեբուժության հիմունքներին.

2) Ունենա արդի գիտելիքներ հոգեկան խանգարումների կանխարգելման, ախտորոշման, բուժման և ռեաբիլիտացիաի ոլորտում.

3) Տիրապետի մանկաբուժության և մանկական նյարդաբանության հիմունքներին.

4) Տիրապետի մանկական հոգեվերլուծության հիմնական մոտեցումներին.

5) Տիրապետի մանկական և դեռահասային ադդիկտոլոգիայի հիմունքներին (ներառյալ՝ քիմիական և վարքային կախվածությունները).

6) Տիրապետի կենսաբանական, հոգեթերապևտիկ և ինտերվենցիոն բուժման մեթոդների հիմունքներին.

7) Տիրապետի ֆարմակոթերապիայի հիմունքներին, դեղամիջոցների հիմնական խմբերի ֆարմակոդինամիկային և ֆարմակոկինետիկային, դեղորայքի օգտագործումից առաջացած բարդությունների և դրանց շտկման մեթոդներին.

8) Գերազանց տիրապետի հաղորդակցման հմտությունների հիմունքներին, հատկապես երեխայի կամ դեռահասի, նրա ծնողների կամ օրինական ներկայացուցչի, խնամակալի, հոգաբարձուի կամ մերձավոր ազգականների հետ.

9) Իրականացնի պացիենտների նույնականացում և գրանցում, ընդունում և դուրս գրում.

10) Իրականացնի պացիենտին տեղեկատվության տրամադրում՝ օրենքով սահմանված կարգով և ծավալով․

11) Իրականացնի պացիենտի բժշկական պատմության և գանգատների հավաքագրում.

12) Կատարի պացիենտի զննում և նախնական ախտորոշում.

13) Տիրապետի հոգեախտորոշիչ հմտություններին՝ իրականացնի լաբորատոր և գործիքային հետազոտությունների նշանակում կամ կազմակերպում, համապատասխան ուղեգրում և հետազոտությունների արդյունքների գնահատում․

14) Կազմի և իրականացնի պացիենտի բուժման պլան․

15) Ուղեգրի պացիենտին այլ նեղ մասնագետի խորհրդատվության և իրականացնի հիվանդության համատեղ վարում՝ օրենքով նախատեսված կարգով․

16) Անհրաժեշտության դեպքում ցուցաբերի պացիենտին առաջին և անհետաձգելի բուժօգնություն, ըստ գործելակարգի, և կազմակերպի շտապօգնության միջոցով տեղափոխում հիվանդանոց .

17) Իրականացնի դեղերի նշանակում և դեղատոմսերի պատշաճ ձևակերպում էլեկտրոնային համակարգում․

18) Իրականացնի պացիենտի ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն.

19) Կատարի պացիենտի շարունակական հսկողություն և բուժում.

20) Մասնակցի երեխաների և դեռահասների հոգեկան առողջության խանգարումների վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգային ծրագրերի մշակմանը.

21) Իրականացնի ռիսկի գործոնների վաղ հայտնաբերում և կանխարգելում.

22) Իրականացնի առողջ ապրելակերպի խորհդատվություն, կրթում և քարոզում.

23) Իրականացնի նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հոգեկան առողջության վիճակի գնահատում.

24) Իրականացնի պացիենտների ռեաբիլիտացիա, աջակցություն պացիենտի սոցիալականացմանը.

25) Ուղեգրի պացիենտին բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ)՝ անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով.

26) Կազմակերպի պալիատիվ բուժօգնություն (ամբուլատոր կամ տնային).

27) Իրականացնի տնային պատրոնաժ այցեր` համաձայն ընդունված գործելակարգի.

28) Տրամադրի խորհրդատվություն և շարունակական հսկողություն սահմանի հեռաբժշկության մեթոդով (ըստ գործելակարգի)։

6. Մասնագիտական հատուկ հմտություններ. երեխաների և դեռահասների հոգեբույժը պետք է`

1) Ցուցաբերի էմպաթիա, օբյեկտիվ վերաբերմունք.

2) Իրականացնի առաջին հոգեբանական և հոգեսոցիալական օգնության կազմակերպում ճգնաժամային և պատերազմական իրավիճակներում.

3) Իրականացնի ախտորոշիչ, այդ թվում հոգեախտորոշիչ հետազոտություններ (գլյուկոմետրիա, հոգեախտորոշիչ թեստեր և այլ մեթոդներ).

4) Կատարի արյան ընդհանուր և բիոքիմիական քննության արդյունքների գնահատում.

5) Կատարի որովայնի մակերեսային և խորանիստ շոշափում.

6) Կատարի էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի (ԷԷԳ) տվյալների մեկնաբանում և վերլուծություն.

7) Իրականացնի ներերակային կաթետրի տեղադրում, դեղերի և արյան փոխարինիչների կաթիլային և շիթային ներարկում, մ/մ և ե/մ ներարկումների կատարում.

8) Կարողանա իրականացնել արտաքին արյունահոսության ժամանակավոր դադարեցում․

9) Իրականացնի վերին շնչուղիների մաքրում հեղուկի ասպիրացիայի ժամանակ.

10) Առաջին օգնություն և անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրի (ըստ ալգորիթմի) անաֆիլակտիկ շոկի, սուր շնչառական անբավարարության, սուր սրտանոթային անբավարարության (ուշագնացություն, կոլապս), վնասվածքների, թունավորումների, սուր և քրոնիկ հիվանդությունների սրացման և այլ արտակարգ իրավիճակների դեպքում.

11) Կատարի սիրտ-թոքային վերակենդանացման գործողություններ (ՍԹՎ).

12) Տիրապետի համակարգչային գիտելիքներին.

13) Տիրապետի էլեկտրոնային առողջապահության համակարգում տվյալների մուտքագրման և բժշկական փաստաթղթաշրջանառության վարման կարգին․

14) Իրականացնի վիճակագրական տվյալների հավաքագրում, դրանց համակարգված վերլուծություն և հաշվետվությունների պատրաստում․

15) Տիրապետի բժշկական գենետիկայի հիմունքներին` գենետիկ սինդրոմներ, ժառանգական գենետիկ հիվանդություններ.

16) Տիրապետի բնակչության բժշկական օգնության և սպասարկման ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությանը (ակտեր, օրենքներ, բժշկական գաղտնիքը պահպանելը և այլն), այդ թվում՝ հոգեբուժական օգնության և երեխայի իրավունքների վերաբերյալ իրավական ակտերին․

17) Կարողանա իր մասնագիտական գործունեության ընթացքում ապահովել երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը, երեխայի կարծիքի լսված լինելու իրավունքի իրացումը, ինչպես նաև երեխայի տարիքին, հասունությանը և զարգացման մակարդակին համապատասխան հաղորդակցումը․

18) Կարողանա կազմակերպել կրթական գործընթացներ՝ այլ հմտություններ ձեռք բերելու նպատակով.

19) Տիրապետի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և գիտելիքների փոխանակման հմտություններին, հատկապես երեխաների և դեռահասների հոգեկան առողջության հարցերի վերաբերյալ։

 

4․ ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Երեխաների և դեռահասների հոգեբույժը պետք է՝

1) Տիրապետի արդյունավետ հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման հմտություններին․

2) Ունենա բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8․ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. երեխաների և դեռահասների հոգեբույժը պետք է տիրապետի բուժաշխատողի էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հայասատանի կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

9․ Տեխնիկական ունակություններ. երեխաների և դեռահասների հոգեբույժը պետք է կարողանա`

1) Տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) Պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) Իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) Կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) Տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) Աշխատել բժշկական սարքավորումների հետ:

6․ ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10․ Երեխաների և դեռահասների հոգեբույժը պետք է կարողանա`

1) Իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) Համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Երեխաների և դեռահասների հոգեբույժն իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով:

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

Բժշկական միջամտություն

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության մակարդակ

 1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

 2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

 3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2026 թվական: