ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 64-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.08.2026
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
28.07.2026
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«28» հուլիսի 2026 թ.

N 64-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի փետրվարի 3-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը հաստատելու մասին» N 11-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Հանրակրթական ուսումնական հաստատությունների «Հայրենագիտություն» բնագավառի «Իմ հայրենիքը» (5-րդ դասարան), «Իմ հայրենիքն ու աշխարհը» (6-րդ դասարան), «Հայաստանի պատմություն» (7-12-րդ դասարաններ) առարկաների ծրագրերը հաստատելու մասին».

2) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատությունների «Հայրենագիտություն» բնագավառի «Իմ հայրենիքը» (5-րդ դասարան), «Իմ հայրենիքն ու աշխարհը» (6-րդ դասարան), «Հայաստանի պատմություն» (7-12-րդ դասարաններ) առարկաների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:».

3) 1-8-րդ Հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար՝

 

7/28/2026

Ժ. ԱնդրեասՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի 2026 թվականի

հուլիսի 28-ի N 64-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի 2025 թվականի

փետրվարի 3-ի N 11-Ն հրամանի»:

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱԳԱՎԱՌԻ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» (5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ), «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ» (6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ), «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» (7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան