ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 74-Ն, ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 74-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 30-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 55-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.03-2026.08.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.08.2026
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
28.07.2026
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«28» հուլիսի 2026 թ.

N 55-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 74-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 74-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 30-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-րդ և 10-րդ դասարանների «Քիմիա» առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 74-Ն և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների «Քիմիա» առարկայի 8-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրերը հաստատելու մասին» N 74-Ն հրամանները։

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մայիսի 7-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում Քիմիա» առարկայի 9-րդ և 12-րդ դասարանների առարկայական ծրագրերը հաստատելու մասին» N 30-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Քիմիա» առարկայի 7-12-րդ դասարանների ուսումնական ծրագրերը հաստատելու մասին».

2) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«1. Հաստատելհանրակրթական ուսումնական հաստատություններում «Քիմիա» առարկայի 7-12-րդ դասարանների ուսումնական ծրագրերը ՝ համաձայն հավելվածի:».

3) Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար՝

 

7/28/2026

Ժ. ԱնդրեասՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի 2026 թվականի

հուլիսի 28-ի N 55-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի 2024 թվականի

մայիսի 7-ի N 30-Ն հրամանի»:

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական: